Սա ապագայի սմարթֆոնն է. Meizu Zero` ոչ անցքեր, ոչ պորտեր, ոչ լարեր և ոչ էլ կոճակներ
Meizu-ն ` աշխարհում 11-րդ սմարթֆոն արտադրողը և Չինաստանում ամենատարածված սպառողական էլեկտրոնիկայի ապրանքանիշներից մեկը, հունվարին հայտարարեց իր նոր սմարթֆոնի մասին։
Meizu Zero-ն առաջին «իրական առանց անցքերի, անլար սմարթֆոնն» է, պնդում է ընկերությունը` նկատի ունենալով, որ հեռախոսը չունի պորտեր, անցքեր կամ լարեր։
Meizu Zero-ն չունի որևէ անցք, անգամ խոսափողի կամ բարձրախոսի համար։ Փոխարենը, հեռախոսն օգտագործում է Meizu-ի “mSound 2.0” տեխնոլոգիան, որի շնորհիվ ձայնը լսվում է անմիջապես էկրանից։
Խոսելով էկրանից `պետք է նշել, որ Meizu Zero-ն ունի 5.99″ OLED դիսփլեյ, որն ունի ինչպես ներկառուցված մատնահետքի սկաներ անմիջապես դիսփլեյի տակ, այնպես էլ դեմքը ճանաչող սելֆի տեսախցիկ։
Քանի որ հեռախոսը չունի պորտեր, դուք չեք կարող այն լիցքավորել լարերով. այս դեպքում անլար լիցքավորումը միակ ճանապարհն է։
Meizu-ի 18 վատտ հզորությամբ անլար-լիցքավորման սարքը, եթե մատուցվի ինչպես խոստացվել է, կապահովի շատ ավելի մեծ հզորություն քան Apple-ի և Samsung-ի անլար լիցքավորման սարքերը։ Սա պետք է, որ բերի լիցքավորման ժամանակի արագացման, բայց հաստատ իմանալու համար պետք է տեսնել Meizu-ի վերջնական արտադրանքը։
Meizu Zero-ն ունի ջրի և փոշու դեմ IP68 ստանդարտի պաշտպանություն, նույնը ինչ Apple-ի iPhone XS-ը և Samsung-ի Galaxy S9-ը, այսպիսով դուք կարող եք հանգիստ սուզել այն մինչև 2 մետր բարձրությամբ ջրի մեջ մոտավորապես 30 րոպե։Սակայն հեռախոսը «անջրանցիկ» չէ` չնայած սարքի վրա պորտերի և անցքերի բացակայությանը։
Մինչ Meizu Zero-ն չունի պորտեր, այն ունի երկու շատ փոքր միկրոանցք` որոնցից մեկը նախատեսված է հեռախոսի վերագործարկման համար։ Սա է հավանաբար պատճառը, որ հեռախոսը ամբողջությամբ անջրանցիկ չէ։
Հնարավոր է ձեզ հետաքրքրում է, թե որտեղից է մտնում SIM քարտը։ Meizu-ն քարտի ավանդական դաշտը փոխարինել է ներկառուցված SIM քարտով, հնարավորություն կա նաև օգտվել eSIM տեխնոլոգիայից, որը բացառում է ֆիզիկական քարտի կարիքը ընդհանրապես։
Meizu-ն ասում է, որ Չինաստանում հեռախոսի գործարկումը մեծապես կախված է մոբայլ օպերատորներից և թե ինչպես են նրանք ներդնում eSIM տեխնոլոգիաները։
Հեռախոսը չունի կոճակներ, սակայն այն ունի կողքից տեղակայված վիրտուալ կոճակներ, որոնք գործարկելիս ստացվում են շոշափելի արձագանքներ, այնպես որ դուք կզգաք փոքր թրթիռներ, երբ հեռախոսը միացնեք կամ անջատեք, կամ էլ կարգավորեք ձայնը:
Սմարթֆոնի տեխնիկական հատկանիշների մասին հայտնի է միայն այն, որ սարքը զինված է Snapdragon 845 պրոցեսորով:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է