Ապրիլ, 2025
April 2025
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
Տեխնոլոգիական ճամբար` 600 դպրոցականի համար
13/07/2016 23:56

Տեխնոլոգիական ճամբար` 600 դպրոցականի համար

Հուլիսի 11-25-ը Հանքավանում անցկացվում է ամառային տեխնոլոգիական ճամբար 9-13 տարեկան 600 դպրոցականների համար: Ամառային ճամբարն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Ucom ընկերության և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից:

Տեխնոլոգիական ճամբարին մասնակցում են Վորլդ Վիժն Հայաստանի շահառու համայնքների անապահով ընտանիքների երեխաներն ու մարզերի «Արմաթ» ինժերական լաբորատորիաների սաները:

Ստեղծարար և ակտիվ հանգստի պայմաններում համախմբված դպրոցականները կիսվում են ինժեներական հմտություններով, յուրացնում նոր գիտելիքներ ու խրախուսում միմյանց: Երեխաները մասնավորապես սովորում են ծրագրավորել գծին հետևող ռոբոտ: Բացի այդ, թիմային աշխատանքի միջոցով նրանք նոր եռաչափ տպիչներեն ստեղծում Արցախի դպրոցների համար:

Տեխնոլոգիական ճամբարի մասնակիցները սովորում են նաև ազգային պարեր և ակտիվորեն մասնակցում հայրենաճանաչությանն ուղղված արշավների: