Հայկական ՏՀՏ Եվրոպական ավտոարշավ ծրագրի պատվիրակությունը Միլանում
Հոկտեմբերի 26-ին «Հայկական ՏՀՏ եվրոպական ավտոարշավ» ծրագրի պատվիրակությունը անց կացրեց իր հերթական հանդիպումը այս անգամ Իտալիայի Միլան քաղաքի Պոլիտեխնիկական համալսարանում, որտեղ հայ և իտալացի բիզնես առաջնորդները, պետական ներկայացուցիչները, ՏՀՏ ոլորտի գործարարները քննարկեցին ծրագրի մասնակից կազմակերպությունների գործունեությունները, հայաստանյան շուկայի հնարավորությունները և առավելությունները, Իտալիայում ստարտափների աճը և մի շարք այլ թեմաներ։
Հանդիպման ավարտից հետո, մեր աշխատակազմին տրված հարցազրույցի ընթացքում Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սարգիս Ղազարյանը նշեց, որ միջոցառումը, որը կազմակերպված էր Իտալիայի տնտեսական զարգացման նախարարության և Իտալիայի արտաքին առևտրի գործակալության հետ համատեղ, իհարկե, ունի մի ամբողջական ներուժ նոր էջ գրելու հայ-իտալական տնտնեսական և առևտրատնտեսական հարաբերություններում։ Հատկապես ինֆորմացիոն տեխնոլոգիաների տեսակետից Իտալիայում էլ գրանցվում է շատ կարևոր հետաքրքրություն։
Հիշեցնենք, որ սույն թվականի հոկտեմբերի 4-ին մեկնարկեց «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը («Թի-Էս-Դի») և «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» («Էն-Թի-Ի-Էֆ») հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականցվող «Հայկական ՏՀՏ եվրոպական ավտոարշավ» ծրագիրը, որի շրջանակում 26 մասնակից ՏՀՏ ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչներ 32-օրյա գործնական այցելությամբ կշրջեն 15 եվրոպական երկրներում, որտեղ կմասնակցեն եվրոպական ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչների հետ կազմակերպվող «Hi-Tech/Made in Armenia» բիզնես ֆորումների, տեղական կազմակերպությունների հետ հանդիպումների, հայկական «Hi-Tech» անկյան ներկայացմանը և միջազգային մի շարք միջոցառումների: Հայկական ՏՀՏ պատվիրակությունը արդեն իսկ իրականացրել է մի շարք գործարար հանդիպումներ Վիեննայում, Պրահայում, Կատովիցեում, Բեռլինում, Բրյուսելում, Փարիզում, Մարսելում, Միլանում և արդեն ուղևորվում է Զագրեբ։
Ծրագիրը համատեղ իրականացնում են «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը և «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» հայկական բարեգործական հիմնադրամը` ՀՀ Կառավարության` ի դեմս ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, ՀՀ Սփյուռքի նախարարության, ՀՀ Արտաքին գործերի նախարարության, ԼՂՀ Կառավարության, Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի և Ձեռնարկությունների եվրոպական ցանցի հետ համագործակցությամբ, ինչպես նաև «Ռեսո» ապահովագրական ընկերության, «Ալտակոդ» և «Արփինետ» ընկերությունների աջակցությամբ և «Լոֆթ» ու «Սիթիմոբիլ» ընկերությունների հովանավորությամբ:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է