ԻՏՁՄ նախագահ է ընտրվել Ալեքսանդր Եսայանը
Մայիսի 23-ին Աղվերանում տեղի ունեցավ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 15-րդ տարեկան համագումարը: Համագումարին մասնակցում էին ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, ԻՏՁՄ անդամ ընկերությունների ղեկավարները, ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչները և այլ հյուրեր:
Համագումարին ողջույնի խոսքով հանդես եկան Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, ԻՏՁՄ նախագահ Հովհաննես Ավոյանը, գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, փոխտնօրեն Հայկ Չոբանյանը: ԻՏՁՄ նախագահ Հովհաննես Ավոյանը նշեց. «70 ընկերություն արդեն ԻՏՁՄ անդամներ են, և կարելի է ասել, որ ՏՏ ոլորտի խոշորագույն ընկերությունները միացել են կազմակերպությանը»: Հովհաննես Ավոյանը նաև ամփոփեց 2014 թ. ընթացքում միության կողմից կազմակերպված միջոցառումները՝ առանձնացնելով Հայաստանի գլխավոր տեխնոլոգիական ցուցահանդեսը՝ «Դիջիտեք Էքսպո»-ն, որին 2014-ին մասնակցեց 120 ընկերություն, իսկ այցելուների թիվն անցավ 30000 այցելու:
ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյանը նշեց, որ միությունը նպատակ ունի 2018-ին ՏՏ ոլորտի ընկերությունների թիվը հասցնել 1300-ի, այսինքն՝ ավելացնել 900-ով: ԻՏՁՄ-ի առաջնային նպատակներից է այն, որ 2018-ին Հայաստանն ընդգրկվի աշխարհի 20 ինովացիոն երկրների շարքում:
Համագումարի ընթացքում տեղի ունեցավ նաև ԻՏՁՄ նախագահի և վարչության անդամների ընտրություն: ԻՏՁՄ նախագահի պաշտոնում ընտրվեց «ԱյՅուՆեթվորքս» ընկերության տնօրեն Ալեքսանդր Եսայանը: Ա. Եսայանը փոխարինման է եկել Հովհաննես Ավոյանին, ով ԻՏՁՄ նախագահն էր միության ստեղծման օրից և մեծ ավանդ է ներդրել միության կայացման և զարգացման գործում: Քվեարկության ընթացքում ԻՏՁՄ վարչության անդամներ ընտրվեցին «Ինստիգեյթ» ընկերության տնօրեն Արման Պողոսյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ»-ի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը, «Մակադամիան ԷյԱր» ընկերության տնօրեն Սոֆի Մեհրաբյանը, «Լայմ Տեխ» ընկերության տնօրեն Գևորգ Սաֆարյանը, «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության տնօրեն Արամ Սալաթյանը, «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը, «Մայքրոսոֆթ Արէյ» ընկերության տնօրեն Եվա Հյուսյանը, «Պրոքսիմուս ԴիԷյ» ընկերության տնօրեն Վահագն Պողոսյանը և «Սորսիո» ընկերության տնօրեն Հովհաննես Ավոյանը:
ԻՏՁՄ-ն միավորում է ոլորտի շուրջ 70 կազմակերպություններ, որոնք Հայաստանում գործող տեղական և միջազգային կազմակերպություններ են, ներգրավված են ծրագրային ապահովման ստեղծման, ինտերնետ տեխնոլոգիաների և էլեկտրոնային առևտրի, հետազոտման և զարգացման, կիսահաղորդիչների դիզայնի և այլ մասնագիտացումներում: Մի շարք անդամներ գրավում են առաջատար դիրքեր համաշխարհային շուկայում:
ԻՏՁՄ-ն հիմնադրվել է 2000թ` որպես Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: Այն ստեղծվել է ՏՏ և ՏՀՏ ոլորտների ձեռնարկությունների, ընկերությունների կողմից՝ տնտեսական շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման և ՏՀՏ ոլորտում հետազոտությունների առաջընթացի խրախուսման նպատակով:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է