Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
«Հայկական գանձերն» արդեն ոչ միայն էլեկտրոնային շուկաներում,  այլև գրախանութներում և հուշանվերների խանութներում
25/12/2014 21:23

«Հայկական գանձերն» արդեն ոչ միայն էլեկտրոնային շուկաներում, այլև գրախանութներում և հուշանվերների խանութներում

«Լոկատոր» ընկերության «Հայկական Գանձեր» (Armenian Treasures) նախագիծն արդեն հասանելի է iPhone-ների համար: App Store-ում օրեր առաջ տեղադրվել է iPhone-ների համար նախատեսված հավելվածը, որը հնարավորություն է ընձեռում կատարել վիրտուալ ճանապարհորդություններ դեպի մի շարք հայկական պատմամշակութային համալիրներ: Ներկայումս App Store-ում տեղադրված “Armenian Treasures” հավելվածում հասանելի են Տաթևի, Ղազանչեցոցի, Գանձասարի, Գառնիի ու Գեղարդի ճանապարհորդությունները՝ ընդ որում Տաթև ճանապարհորդությունը կարելի է ներբեռնել անվճար: Մյուս ճանապարհորդությունները հնարավոր է ձեռք բերել սիմվոլիկ գնով՝ 0.99$:  

Տեղեկացնենք, որ գոյություն ունեն նաև նախագծի հուշանվերային CD տարբերակները՝ գեղեցիկ ձեռագործ տուփերով, որոնք կարելի է ձեռք բերել ոչ միայն մայրաքաղաքի հուշանվերային խանութներում, այլև գրախանութներում, իսկ շատ շուտով նաև՝ օդանավակայանի անմաքս առևտրային գոտու (Duty Free) խանութում:  

«Նորագույն տեխնոլոգիաներն ավելի շատ միտված են դեպի ապագա, ստեղծում են ապագայի լուծումներ և ակամա մեզ հեռացնում մեր մշակույթից, պատմությունից: Մենք փորձել ենք նորագույն տեխնոլոգիաները ծառայեցնել հենց մեր մշակույթին»,-  նշում է նախագծի ղեկավար Էմիլ Ստեփանյանը և հավելում,- «Անչափ երախտապարտ ենք բոլոր այն կազմակերպություններին, որոնք աջակցում են նախագծին: Ստացվում է այնպես, որ մեր ընկերության ուժերով 3 տարի առաջ սկսած նախագիծը մեր հասարակության հետ միասին ենք շարունակում»: 

Գալիք տարվա ընթացքում ևս նախագիծը կշարունակի հանդես գալ նորություններով, մասնավորապես կստեղծվի հավելված Android համակարգով սարքերի համար, ավարտին կհասցվի ևս 4 պատմամշակութային հուշարձանի՝ Խոր Վիրապի, Նորավանքի, Սևանավանքի և Կեչարիսի եռաչափ ճանապարհորդությունները: 

«Հայկական Գանձեր» նախագծի մասին

“Հայկական Գանձեր”-ը նորարար, մուլտիմեդիա նախագիծ է, որն իրենից ներկայացնում է վիրտուալ եռաչափ (3D) ճանապարհորդությունների շարք դեպի Հայաստանի և Արցախի պատմական հուշարձանները: Այժմ սմարթֆոնի կամ պլանշետի օգնությամբ կարելի է App Store-ից ներբեռնել “Armenian Treasures” հավելվածը և աշխարհի յուրաքանչյուր վայրից այցելել հայկական պատմամշակութային հուշարձաններ: Մանրամասն տեղեկութունների համար այցելեք http://treasures.locator.am/