Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Nokia ընկերությունը հրաժարվել է արտադրել Android համակարգով սմարթֆոն
12/12/2013 15:01

Nokia ընկերությունը հրաժարվել է արտադրել Android համակարգով սմարթֆոն

Ֆիննական Nokia ընկերությունը վերջնականապես հրաժարվել է Normandy «բյուջետային» սմարթֆոնի արտադրությունից: Նոր սմարթֆոնն աշխատելու էր Android օպերացիոն համակարգով: Այն լինելու էր Nokia Asha սմարթֆոնի այլընտրանքային տարբերակը և չէր դասվելու Lumia սմարթֆոնների դասին:

Վերլուծաբաններն այս որոշումը կապում է Microsoft-ի՝ Nokia ընկերության բջջային բիզնես-միավորի նոր սեփկանատեր դառնալու փաստով:

Նշենք, որ նոյեմբեր ամսվա վերջին Nokia ընկերության բաժնետերերի խորհուրդը հաստատել էր ընկերության բջջային բիզնեսը 7,2 մլրդ ԱՄՆ դոլարով Microsoft ընկերությանը վաճառելու գործարքը:

Բջջային բիզնեսի վաճառքի շուրջ Nokia և Microsoft ընկերությունները համաձայնության էին եկել աշնան սկզբին: Ըստ նախնական պայմանավորվածության՝ բջջային բիզնեսի հետ միասին Microsoft ընկերությանը կհանձնվեն Lumia և Asha բրենդները:

Գործարքի վերջնական կնքման համար անհրաժեշտ է  բոլոր այն երկրների վեահսկող մարմինների թույլտվությունը, որտեղ Nokia ընկերությունն ունի շուկայական մեծ մասնաբաժին: