Կասպերսկի. Աշխարհում ծածկագրող-շորթող կիբեռխմբերի թիվն աճել է 30%, դրանց զոհերի թիվը՝ 70%-ով
Շորթող ծրագրերի միջոցով թիրախային գրոհներ իրականացնող կիբեռխմբերի թիվը 2023-ին 2022-ի համեմատ աշխարհում աճել է 30%, իսկ դրանց զոհերի թիվը՝ 70%-ով։ Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն՝ շորթող ծրագրերի օգտագործմամբ թիրախային գրոհները մի ամբողջ բիզնես են։ Կիբեռխմբերը «գործընկերներ» են գտնում մասշտաբային վնասաբեր գործողություններ իրականացնելու համար։ Ի տարբերություն զանգվածային գրոհների, որոնցում զոհ կարող է դառնալ յուրաքանչյուրը, թիրախայինների կազմակերպիչները մանրակրկիտ ընտրում են թիրախները՝ կառավարություններ, կոնկրետ կազմակերպություններ կամ մարդկանց առանձին խմբեր այս կամ այն ձեռնարկության ներսում։ 2023-ին շորթող ցանցահենները ստացել են ավելի քան 1 մլրդ ԱՄՆ դոլարի վճարումներ։
«Կասպերսկի» ընկերության մասնագետները 2023-ին հետազոտել են շորթող ծրագրերի օգտագործմամբ գրոհներ իրականացնող շուրջ 60 կիբեռխմբի գործունեությունը (2022-ին նման խմբերը 46-ն էին), և հայտնաբերել են միջադեպեր, որոնք վկայում են չարագործների միջև համագործակցության մասին։ Որոշ դեպքերում խմբերը վաճառում էին կորպորատիվ ցանցերին և համակարգերին հասանելիությունն այլոց, որոնք ունակ էին բարդ գրոհներ իրականացնել: Շորթող ծրագրերի օգտագործմամբ թիրախային գրոհները ներառում են մի քանի փուլեր, և այս բնույթի համագործակցությունը հնարավորություն է տալիս կիբեռխմբերին ժամանակ խնայել և անմիջապես անցնել ցանցի վերլուծությանը կամ վարակմանը:
«Շորթող ցանցահենները շատ համառ են և պահանջում են հսկայական փրկագին: Եթե տուժողը հրաժարվում է վճարել, նրանք հաճախ սպառնում են հրապարակել գողացված տվյալները: Մենք հիշեցնում ենք, որ No More Ransom նախաձեռնության շրջանակներում հասանելի են մեր մասնագետների կողմից մշակված անվճար վերծանման գործիքներ: Հինգ տարվա ընթացքում դրանք ներբեռնվել են ավելի քան 360 հազար անգամ»,- մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության ռուսական հետազոտական կենտրոնի ղեկավար Դմիտրի Գալովը:
Շորթող ծրագրերի գրոհներից բիզնեսը պաշտպանելու համար «Կասպերսկի»- ն ընկերություններին խորհուրդ է տալիս.
- պարբերաբար թարմացնել ծրագրային ապահովումը բոլոր սարքերում, որպեսզի չարագործները չկարողանան օգտվել խոցելիություններից և ներթափանցել կորպորատիվ ցանց.
- ստեղծել կարևոր տվյալների տարանջատ պահուստային օրինակներ և ապահովել արտակարգ իրավիճակներում դրանց արագ հասանելիության հնարավորություն.
- օգտագործել վերջակետային սարքերի պաշտպանության հուսալի լուծում, ինչպիսին է Kaspersky Security բիզնեսի համար, որը կանխում է էքսպլոյտների գործարկումը, հայտնաբերում է պոտենցիալ վարակման վարքագծային գործոնները և ունի հետևանքների վերացման մեխանիզմ, որը կարող է չեղարկել վնասակար գործողությունները։ Այս պրոդուկտն ունի նաև ինքնապաշտպանական մեխանիզմներ, որոնք կարող են կանխել դրա ջնջումը չարագործների կողմից.
- SOC կենտրոնի մասնագետներին տրամադրել հասանելիություն սպառնալիքների վերաբերյալ ամենաթարմ տվյալներին, օրինակ՝ Kaspersky Threat Intelligence Portal-ին, որտեղ հավաքված են կիբեռհարձակումների մասին «Կասպերսկի»-ի գործունեության 25 տարիների ընթացքում կուտակված տվյալները: Բազային գործառույթներին անվճար հասանելիությունը բաց է https://opentip.kaspersky.com/ հղմամբ.
- օգտագործել համալիր պաշտպանական լուծումներ, որոնք թույլ կտան կառուցել անվտանգության ճկուն և արդյունավետ համակարգ, որը ներառում է աշխատատեղերի հուսալի պաշտպանության ապահովում, վաղ փուլերում ցանկացած բարդության գրոհների հայտնաբերում և դադարեցում, աշխարհում կիբեռգրոհների վերաբերյալ արդի տվյալների հավաքագրում և աշխատակիցների թվային գրագիտության բազային հմտությունների ուսուցում: Ցանկացած մասշտաբի ընկերության կարիքների համար նման լուծումների համակցությունները պարունակվում են բիզնեսի պաշտպանության համար նախատեսված պրոդուկտների Kaspersky Symphony շարքում։
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է