Դեկտեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
«Ինստիգեյթ»-ը համագործակցում է Մխիթարյան Միաբանության հետ
02/11/2023 13:51

«Ինստիգեյթ»-ը համագործակցում է Մխիթարյան Միաբանության հետ

2023թ. հոկտեմբերի 19-ից 22-ը Վենետիկի Մխիթարյան Միաբանությունում տեղի ունեցավ սուրբ Ներսես Շնորհալու հիշատակին և վանականությանը նվիրված գիտաժողովը և «Հավատով Խոստովանիմ» աղոթագրքի բազմալեզու հրատարակության շնորհանդեսը։

Գիտաժողովին մասնակցում էին Մխիթարյան Հայրեր Հ. Մեսրոպ վրդ. Սիւլահեանը, Հ. Վահան վրդ. Օհանեանը, Հ. Սերոբ վրդ. Չամուրլեանը, Հ. Համազասպ վրդ. Քէշիշեանը, Հ. Գէորգ վրդ. Սարգիսեանը, դասախաւսներ Զարուհի Պողոսյանը, Մարքս Պայսը, Վահագն Պողոսյանը, Արուսյակ Թամրազյանը, Աննա Սիրինյանը, Վահե Թորոսյանը, Ռուբեն Մելիքյանը, Սարգիս Մելքոնյանը, Հայր սրկ. Յություճյանը, Ազատ Բոզոյանը, Ժիրայր Տետեյանը, Ալպերտո Փերաթոները և Հ. Ռիքքարտո Փանէն։

Գիտաժողովի ընթացքում «Ինստիգեյթ»-ի համահինադիր Վահագն Պողոսյանն իր զեկույցում ներկայացրեց Մխիթարյան Միաբանության նորաստեղծ առցանց տեղեկատվական հարթակը և հավելվածը, ինչպես նաև «Գիտական Հետազոտությունների Զարգացման Կենտրոն» հիմնադրամի առաքելությունը և ծրագրերը։ Շուրջ մեկ ու կես դար տևած դադարից հետո երրորդ անգամ պաշտոնական զեկույց կատարվեց հայոց ոսկեղինիկ դասական լեզվով՝ գրաբարով։ Առաջինը ներկայացրել էր Գրականության Ինստիտուտի ավագ գիտաշխատող Լուսինե Ավետիսյանը 2017 թվականին՝ Մխիթարյան Միաբանության 300-ամյակին նվիրված գիտաժողովում։

Մխիթարյան Միաբանության թվային հարթակը և դյուրակիր հավելվածը մշակվում են «Գիտական Հետազոտությունների Զարգացման Կենտրոն», «Իրական դպրոց», և «Դասական դպրոց» կրթամշակութային հիմնադրամների համատեղ ջանքերով և «Ինստիգեյթ» ընկերության հովանավորությամբ։

Հարթակում հրապարակված անդրանիկ թվային մատյանն այս տարի լույս տեսած Ներսես Շնորհալու «Հավատով Խոստովանիմ» աղոթագրքի հիսնալեզու թարգմանությունն է։ Հավելվածում գրքի թուային տարբերակը ներկայացուած է ամբողջութեամբ, ինչպես նաև առանձին լեզուներով բեռնելու և առցանց ընթերցելու հնարավորությամբ։ Իսկ տպագիր տարբերակն արդեն հանձնված է տպագրության Հայաստանում և շուտով լույս կտեսնի։

«Մեր ներկայացրած թվային հարթակը հանդիսանում է միջմասնագիտական խաչմերուկ, որում կարող են համագործակցել բանասերները, մանկավարժները, քաղաքագետները, ճարտարագետները, տեղեկագետները և աստվածաբանները։ Հայաստանի տեխնոլոգիական վերազինումը չի կարող առանձին դիտարկվել «հասարակագիտական» հռչակված առարկաներից կամ այլ ոչ ճշգրիտ գիտություններից, և հակառակը։ Եվ այս ցուցակում նշված քաղաքակրթագիտական թեզերը այս հանգամանքն ընդգծող վառ օրինակներ են»,- նշում է «Ինստիգեյթ»-ի համահիմնադիր Վահագն Պողոսյանը։

Զեկույցի տեքստը հասանելի է այստեղ, իսկ աշխարհաբար նկարագիրը՝ այստեղ։

Նշենք, որ «Ինստիգեյթ» ՓԲԸ-ն հայկական ներդրումային արվեստանոց է, որը տարիներ շարունակ զբաղվում է տեխնոլոգիական, կրթական և այլ ոլորտների զարգացմամբ՝ հիմնելով ստարտափներ, որոնցից շատերն այսօր արդեն խոշոր և ինքնաբավ ընկերություններ են։

Լրահոս