Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
SXSW. Հայկական BrandLens ստարտափը միջազգային կոնֆերանսում
29/03/2023 19:02

SXSW. Հայկական BrandLens ստարտափը միջազգային կոնֆերանսում

Մարտի 10-ից 19-ը Տեխաս նահանգի Օսթին քաղաքում տեղի ունեցավ ամենամյա SXSW (South by Southwest) միջոցառումը, որին մասնակցեցին նաև հայկական BrandLens ստարտափի հիմնադիրներ Վահագ Քարայանը և Գուրգեն Մարտիկյանը։

SXSW-ը բաղկացած է տարբեր կոնֆերանսներից և փառատոններից՝ տեխնոլոգիաների, երաժշտության, ֆիլմերի, կրթության և մշակույթի մասին։ Այս ահռելի միջոցառմանը տարեկան մասնակիցների թիվը միջինում գերազանցում է 300.000-ը։ 

Միջոցառման օրերը համընկան տեխնոլոգիական աշխարհում ամենածանր իրադարձություններից մեկի՝ Silicon Valley Bank-ի սնանկության հայտարարման հետ։ 

SXSW-ի ընթացքում Վահագ Քարայանը հարցազրույց է ունեցել այս թեմայի վերաբերյալ, որը հրապարակվել է Yahoo-ում։

Իրադարձությունների մասին Քարայանը նշել է. «Որպես ձեռնարկատերեր մենք պետք է պայքարենք։ Պետք է առաջ շարժվել նույնիսկ անորոշության մեջ։ Այլ տարբերակ չկա»։

«Շատ ներդրողներ գումար կկորցնեն։ Բայց սա է խաղը: Բոլոր նրդրումներն էլ ռիսկ ունեն։ Լավն այն է, որ ստարտափերը կկարողանան առաջ շարժվել։ Միացյալ Նահանգների համար և ցանկացած այլ երկրի համար, ուժեղ ստարտափ էկոհամակարգ ունենալը կարևոր է նորարարության համար», – ավելացնում է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

BrandLens-ը պլատֆորմ է մարքեթինգի մասնագետների և կազմակերպությունների կողմից՝ մասսայական վիդեո կոնտենտի ստեղծման համար։ Ընկերությունը հեշտացնում է կոնտենտի ստեղծման և ներգրավման (engagement) գործընթացը՝ բրենդների հաճախորդների, հետևորդների և ընկերների համար։ BrandLens-ի գլխավոր առավելություններից մեկը առանց ծրագրի ներբեռման աշխատելու կարողությունն է։