Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Beeline. նոր առաջարկները հեռավար ուսուցումը կդարձնեն էլ ավելի հասանելի բոլորի համար
14/04/2020 08:29

Beeline. նոր առաջարկները հեռավար ուսուցումը կդարձնեն էլ ավելի հասանելի բոլորի համար

Beeline-ը ինտերնետի հատուկ սակագնային փաթեթներ է մշակել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ ծրագրի գործարկման արդյունքում: Առաջարկներին կարող են միանալ Նախարարության կողմից շահառու համարվող աշակերտներ, ուսուցիչներ, ուսանողներ՝ ներկայացնելով Նախարարության կողմից տրամադրած վկայականները: Առաջարկը հասանելի է միայն նոր բաժանորդներին։

Հաշվի առնելով սարքավորման համատեղելիության հետ կապված ֆիքսված ինտերնետ կապի առանձնահատկությունները՝ Beeline-ի առաջարկներում ներառված է նաև ֆիքսված ինտերնետ սարքավորումը (Wi-Fi router):

«Թվային կրթության աջակցությունը Beeline-ի կորպորատիվ պատասխանատվության հիմնական ուղղություններից է: Մեր ինտերնետի լայն հասանելիության շնորհիվ, հատկապես մարզերում, շատ աշակերտներ, ուսուցիչներ և ուսանողներ կարող են օգտվել մեր հատուկ առաջարկներից և ստանալ գիտելիքներ», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Առաջարկ 1: Ֆիքսված ինտերնետ մինչև 10 Մբիթ/վրկ արագությամբ: Անհրաժեշտ է ֆիքսված հեռախոսագծի առկայություն: Առաջարկը ներառում է Wi-FI սարքավորում և հասանելի է ՀՀ գրեթե ամբողջ տարածքում: Ամսավճարը՝ 2000 դրամ:

Առաջարկ 2: Օպտիկական ինտերնետ մինչև 25 Մբիթ/վրկ արագությամբ: Անհրաժեշտ է ֆիքսված հեռախոսագծի առկայություն: Առաջարկը ներառում է Wi-FI սարքավորում և հասանելի է Երևանում և մարզային 6 քաղաքներում (Գորիս, Վարդենիս, Ստեփանավան, Վայք, Աբովյան, Արտաշատ): Ամսավճարը՝ 4000 դրամ:

Շարժական ինտերնետի համար ևս հասանելի են երկու սակագնային փաթեթներ: Կանխավճարային, որի շրջանակում 1500 դրամի դիմաց 30 օրով տրամադրվում է 50 ԳԲ և հետվճարային, որի շրջանակում 4000 դրամի դիմաց 30 օրով տրամադրվում է 80 ԳԲ ինտերնետ և մոդեմ՝ 18 ամսվա պայմանագրով։ Ժամկետից շուտ մոդեմը սարքին վերադարձնելու դեպքում տույժ չի նախատեսվում։

Միանալու համար անհրաժեշտ է դիմել՝ զանգահարելով 0628 կարճ համարին, կամ գրել Ֆեյսբուքյան մեր էջերից որևէ մեկին ՝ Beeline Armenia կամ Beeline Business՝ ներկայացնելով վերոնշյալ վկայականը։ Մեր աշխատակիցները կընդունեն հայտը և կապ կհաստատեն բաժանորդի հետ։

———–

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։ «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 212 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում: