
Beeline. աջակցություն՝ Հայաստանում հեռավար ուսուցման զարգացմանը
Արձագանքելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկին՝ Beeline-ը նույնպես աջակցում է Հայաստանում հեռավար ուսուցման գործընթացին:
Մարտի 29-ից սկսած ԿԳՄՍՆ-ի պատրաստած դասընթացների բոլոր տեսանյութերը հասանելի կլինեն BeeTV հավելվածի «Տեսադարան» բաժնում: Բացի այդ, նույն հարթակի միջոցով աշակերտներին կներկայացվի նաև Հանրային հեռուստատեսության հեռարձակումը catch-up հնարավորությամբ, որպեսզի երեխաները կարողանան դիտել տեսանյութերը ցանկացած ժամի և բաց չթողնեն որևէ դասընթաց: Այս ամենը հասանելի կլինի Հայաստանի Հանրապետության ամբողջ բնակչության համար բացարձակ անվճար:
«Թվային կրթության աջակցությունը Beeline-ի կորպորատիվ պատասխանատվության հիմնական ուղղություններից է: Հաշվի առնելով մեր ցանցի և ինտերնետի լայն հասանելիությունը, հատկապես մարզերում, մեզ համար շատ կարևոր է կրթության ոլորտում այս ներդրումը, որը կօգնի հնարավորինս շատ երեխաների այս օրերին ստանալու հիմնարար գիտելիքներ», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Դասընթացների բոլոր տեսանյութերից օգտվելու համար անհրաժեշտ է՝
Բեռնել BeeTV բջջային հավելվածը Android կամ IOS համակարգերի համար, լրացնել բջջային հեռախոսահամարը «Մուտքանուն» բաժնում և 2020 կոդը «Գաղտնաբառ» բաժնում: Հավելվածից կարող են օգտվել ցանկացած օպերատորի բաժանորդները:
BeeTV գործող բաժանորդների համար դասընթացները հասանելի կլինեն «Տեսադարան» բաժնում առանց լրացուցիչ գրանցման: Beeline բաժանորդները, անկախ սակագնային փաթեթից, կարող են օգտվել հավելվածից առանց բջջային ինտերնետի սպառման:
———–
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։ «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 212 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:
-
20:28 02/12/20Beeline. Տելեկոմ Արմենիան ամբողջովին հայկական ընկերություն է
-
15:08 17/10/20Հայաստանում Beeline-ը 100 մլն դրամ է փոխանցել «Հայաստան» հիմնադրամին
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
17:37 21/09/20Beeline. մալուխի վնասման հետևանքով բաժանորդները զրկվել են ինտերնետ կապի հասանելիությունից
-
17:21 17/12/20Ucom. մեկնարկել է «2021-ին միայն լավ լուրեր» արշավը
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
16:16 31/07/20Ucom. 105 մլն դրամ փոխհատուցում` կապի խափանման համար
-
19:10 24/07/202020թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալն աճել է 47.82%-ով
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
14:18 16/03/20Վիվա-ՄՏՍ-ն անցել է գործունեության արտակարգ ռեժիմի
-
16:12 05/03/20Վիվա-ՄՏՍ. Տեղի է ունեցել «VivaStart» և «ITStart» ծրագրերի ավարտական արարողությունը
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
14:18 27/07/20PicsArt-ը գնել է D’efekt ընկերությունն ու շարժումների վրա հիմնված վիդեո էֆեկտների հավելվածը
-
19:27 21/11/18Նիկոլ Փաշինյանն այցելել է PicsArt ընկերության հայաստանյան գրասենյակ
-
11:36 16/03/18Picsart-ը վճարովի բաժանորդագրման գործառույթ է գործարկել
-
17:34 01/11/17PicsArt. ամսական 100 միլիոն ակտիվ օգտատեր