
Կասպերսկին Երևանում ներկայացրել է երեխաների կիբեռանվտանգության ապահովման տեխնոլոգիաները
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն։ Կիբեռանվտանգության միջազգային առաջատար «Կասպերսկի» ընկերությունը, Երևանի քաղաքապետարանը և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մարտի 5-ին Երևանում կազմակերպել են «Մեծահասակները և երեխաները թվային աշխարհում» կրթական սեմինարը։ Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի միջնակարգ և բարձրագույն ուսումնական հաստատությունների մանկավարժները, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ ՄԻՊ աշխատակազմի, ՀՀ իրավապահ մարմինների աշխատակիցները, երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները։
Սեմինարը վարել է «Կասպերսկի» ընկերության բովանդակության առաջատար վերլուծաբան Անդրեյ Սիդենկոն, որի պատասխանատվության գոտում են բովանդակության զտման և մանկական առցանց անվտանգության տեխնոլոգիաները։ Նա ինֆորմատիկայի ուսուցիչ է (Մոսկվայի մարզ) և «Ռուսաստանի տարվա ուսուցիչ 2013» մրցույթի բացարձակ հաղթողը։ Անդրեյ Սիդենկոն սեմինարի մասնակիցներին ներկայացրել է «Կասպերսկի» ընկերության «Մեծահասակները և երեխաները թվային աշխարհում» հետազոտությունը, ընկերության՝ թվային միջավայրում երեխաների անվտանգության ապահովմանն ուղղված կրթական նախաձեռնությունները և «Ինչպե՞ս չհավատալ ֆեյքերին համացանցում» թեմայով ուսումնական պարապմունքի օրինակը։
«Թվային միջավայրում երեխաների իրավունքների և անվտանգության ապահովման խնդիրը գնալով ավելի արդիական է դառնում, քանի որ գրեթե բոլոր դեռահասները, նույնիսկ ավելի փոքր տարիքի երեխաներն ավելի ու ավելի շատ ժամանակ են ծախսում համացանցում։ Փորձի և գիտելիքների պակասի պատճառով նրանք շատ խոցելի են թվային միջավայրում։ Շատ հաճախ ծնողների գիտելիքները և ժամանակը չեն բավարարում այդտեղ իրենց երեխաների վարքը վերահսկելու և կիբեռսպառնալիքներից պաշտպանելու համար, և նրանց օգնության պետք է գան մանկավարժները։ Այս սեմինարի ընթացքում մանկավարժներին ամբողջական տեղեկատվություն տրամադրվեց «Կասպերսկի» ընկերության՝ թվային միջավայրում երեխաների պաշտպանության ժամանակակից լուծումների և տեխնոլոգիաների մասին։ Համոզված եմ, որ կիբեռանվտանգության կանոնների վերաբերյալ այնուհետև երեխաներին փոխանցված գիտելիքները կօգտագործվեն նաև նրանց հետագա աշխատանքային կյանքում՝ արդեն նաև աշխատավայր կազմակերպությունները և այդպես նաև երկիրը կիբեռսպառնալիքներից զերծ պահելու առումով»,- նշել է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի» ընկերության տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը՚
Սեմինարի մասնակիցներն ունեցել են երեխաների կիբեռանվտանգության վերաբերյալ իրենց հետաքրքրող բոլոր հարցերը ինտերակտիվ քննարկելու և պարզաբանելու հնարավորություն։
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
18:45 02/08/23Համահայկական 8-րդ խաղերը կանցկացվեն Team Telecom Armenia-ի հովանավորությամբ
-
20:52 22/06/23Տեղի ունեցավ Team Telecom Armenia-ի IPO-ն ազդարարող միջոցառումը
-
16:34 19/06/23Krisp-ի և WEB-ի համահիմնադիրները միացել են Team Telecom Armenia -ին` որպես տնօրենների խորհրդի անկախ անդամներ
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
13:08 29/06/22Ucom. «Ղարաբաղ Տելեկոմի» ցանցում ռոումինգի սակագները վերականգնվում են
-
17:03 09/02/22Սիրո տոների առթիվ Ucom-ում գործում են զեղչեր մի շարք սարքավորումների վրա
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է
-
11:45 04/07/22Հայաստանի խոշոր հարկատու տեխնոլոգիական ընկերությունները. 2022թ. հունվար-մարտ