241
Հայտնի են Դրեյփերի համալսարանում սովորելու մեկնող հաղթողները

Հայտնի են Դրեյփերի համալսարանում սովորելու մեկնող հաղթողները

Դրեյփերի համալսարանում պետական կրթաթոշակով սովորելու համար հայտարարված մրցույթի արդյունքներն արդեն հայտնի են: Սա ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված կրթական ծրագրերից մեկն է, որը հնարավորություն կտա հայ ձեռնարկատերերին սովորել Սիլիկոնյան հովտի հեղինակավոր կրթական կենտրոններից մեկում՝ Դրեյփերի համալսարանում:

Փետրվարի 13-ին ՀԲԸՄ դահլիճում տեղի է ունեցել ծրագրի՝ գարնանը համալսարանում ուսանելու հաղթողների ընտրության եզրափակիչ փուլը: Նույն օրը համագործակցության պայմանագիր է ստորագրվել ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարարության և Դրեյփերի համալսարանի միջև, որը նախատեսում է մի շարք համատեղ ծրագրերի իրականացում:

Պայմանագրի ստորագրմանը նախորդել է սեպտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ընթացքում հուշագրի ստորագրման արարողությունը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին և Դրեյփերի համալսարանի ներկայացուցիչներին՝ համալսարանի նախագահի գլխավորությամբ, որոնք այս օրերին Հայաստան են ժամանել մրցույթի եզրափակիչ փուլին ներկա գտնվելու և հաղթողներին ընտրելու համար:

Ողջունելով ներկաներին՝ Հակոբ Արշակյանն անդրադարձել է Դրեյփերի համալսարանի նախագահի հետ հանդիպման մանրամասներին:

«Հայ ինժեներների պատասխանատվությունը կարեւոր առանձնահատկություն է. եթե հայերը մի բան ասում են, որ կանեն, ուրեմն՝ անում են: Եվ դա անում են ժամանակին եւ մեծագույն պատասխանատվությամբ: Սա կարեւոր, բացառիկ հատկանիշ է, որի մասին աշխարհում խոսում են, և խոսում են այնպիսի մարդիկ, ինչպիսին Դրեյփերի համալսարանի նախագահն է: Դա նշանակում է, որ շատ շատերը Հայաստանն ընտրելու են, որովհետեւ մենք պատասխանատու ենք»,-ընդգծել է նախարարը:

Դրեյփերի համալսարանի նախագահ Ասրա Նադիմը շնորհակալություն է հայտնել բարձր տեխնոարդյունաբերության նախարարությանն արդյունավետ համագործակցության համար:

«Սովորաբար պետական կառավարման մարմինների հետ աշխատանքը շատ երկար է տևում, սակայն Հայաստանի հետ համագործակցությունը բավականին արագ ստացվեց: Սա, կարելի է ասել, կառավարության հետ համատեղ ամենաարագ իրականացված ծրագիրն է մեր պրակտիկայում: Ես անչափ ուրախ եմ, որ մենք միասին ստեղծում ենք Հայաստանի և Սիլիկոնյան հովտի միջև այս կամուրջը՝ ոգևորելու և ոգեշնչելու մարդկանց, որպեսզի հիմնեն ընկերություններ և զարգացնեն իրենց միջավայրը»,- նշել է նա:

Դրեյփերի համալսարանում սովորելու պետական կրթաթոշակ ստանալու համար ստացվել էր 109 հայտ, որոնցից 5-ը՝ «ForestGuard», «eSwap», «Yolo», «OORES», «ForheFiction», արժանացան հաղթողի կոչման: Եվս 3 գաղափարի հեղինակի հաճելի անակնկալ էր սպասվում Դրեյփերի համալսարանի կողմից. «Robin», «Cerebrus», «Garoon» ծրագրերի հեղինակները ստացան կրթաթոշակի մասնակի փոխհատուցում համալսարանի ներկայացուցիչների կողմից:

Հակոբ Արշակյանը շնորհավորել է բոլոր հաղթողներին և հիշեցրել, որ այս տարի Դրեյփերի համալսարանում սովորելու համար եւս 2 անգամ մրցույթ կհայտարարվի: Մեկ այլ ծրագրով 30 հայ ձեռնարկատեր կմեկնի Սիլիկոնյան հովիտ՝ ձեռնարկատիրական դասընթացների մասնակցելու:

Այս տարի կբացվի նաև հայ ձեռնարկատերերի մշտական ներկայացուցչությունը Սիլիկոնյան հովտում, որը կհամախմբի ոլորտի հայ մասնագետներին Հայաստանի սահմաններից դուրս:

Կարճ հասցե: geek.am/u/5980.html
Հայաստան Հակոբ Արշակյան Դրեյփերի համալսարան Հայաստան

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2956 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline. աջակցություն՝ Հայաստանում հեռավար ուսուցման զարգացմանը

Արձագանքելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկին՝ Beeline-ը նույնպես աջակցում է Հայաստանում հեռավար ուսուցման գործընթացին: Մարտի 29-ից սկսած ԿԳՄՍՆ-ի պատրաստած դասընթացների բոլոր տեսանյութերը հասանելի ...

Code

image

Ծրագրավորման ֆունդամենտալ դասընթացներ

Ալան Թյուրինգի անվան Ծրագրավորման Փիլիսոփայության դպրոցը, Hero House֊ի և Երևանի Գլաձոր Համալսարանի համատեղ սկսում է ծրագրավորման ֆունդամենտալ դասընթաց, որը միտված է համաշխարհային մակարդակի մասնագետներ պատրաստելուն։ Դպրոցի ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Beeline. Էջմիածնում գործարկվել է 4G ցանց

Beeline-ը հայտարարում է չորրորդ սերնդի բջջային ցանցի գործարկման մասին Էջմիածնում: Այժմ քաղաքի բնակիչները կարող են օգտվել շարժական ինտերնետից մինչև 100 Մբ /վ արագությամբ: Beeline-ի 4G բազային ...

Business

image

Beeline-ի հատուկ սակագներ ռոումինգում

Հայաստանում Beeline-ը, հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, տեղեկացնում է, որ մարտի 17-ից 31-ը ընկած ժամանակահատվածում ռոումինգում գտնվող բոլոր բաժանորդներն անվճար կարող են զանգահարել ՀՀ ...

Various

image

Beeline-ի շարժական կապի բաժանորդները կարող են անվճար օգտվել մի շարք պետական կայքերից

Կորոնավիրուսի դեպքերի հայտնաբերման հետ կապված Հայաստանում Beeline-ն իր բաժանորդներին հնարավորություն է տրամադրում բջջային կապով անվճար (առանց ինտերնետի ծախսի) օգտվել մի շարք պետական մարմինների ինչպես նաև ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Viva-MTS