239
Beeline. «Խաղային ստարտափները Հայաստանում»՝ տեղի ունեցավ Starthub Offline հերթական հանդիպումը

Beeline. «Խաղային ստարտափները Հայաստանում»՝ տեղի ունեցավ Starthub Offline հերթական հանդիպումը

Հայաստանում Beeline-ի և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամի համատեղ իրականացվող ՍտարտՀաբ նախագծի շրջանակում տեղի ունեցավ հերթական ՍտարտՀաբ Օֆլայն հանդիպում-քննարկումը։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ստարտափների ներկայացուցիչները քննարկումներ են անցակացնում ՏՏ ոլորտի առաջատարների հետ։

Հանդիպման խորագիրն էր՝ «Խաղային ստարտափները Հայաստանում», բանախոսներ՝

Բագրատ Դաբաղյան՝ Տրիադա ընկերության տեխնիկական տնօրեն, Գևորգ Կոպալյան՝ Ռոքբայթ Գեյմզ ընկերության համահիմնադիր, Արշամ Մանուկյան` Ֆրիսմոս ընկերության հիմնադիր, Անդրեյ Պյատախին՝ Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն։

Հանդիպման ընթացքում բանախոսները ներկայացրել են իրենց ընկերությունների անցած ճանապարհը, խոսք է գնացել Հայաստանում խաղերի ստեղծման առավելությունների և բացերի մասին։ Խոսվել է նաև համապատասխան մասնագետների պատրաստման անհրաժեշտության մասին։ Հանդիպման բոլոր մասնակիցները համակարծիք են եղել խաղերի մշակման ուղղության զարգացման կարևորության հարցում։

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն իր հերթին անդրադարձ է կատարել ստարտափների աջակցությանն ուղղված Beeline-ի ծրագրերին, ինչպես նաև հարցեր ուղղել բանախոսներին, մասնավորապես, խոսք է գնացել խաղային ոլորտի զարգացման հարցում հեռահաղորդակցական ենթակառուցվածքների կարևոր դերի մասին. «Beeline-ը ձգտում է հնարավորինս աջակցություն ցուցաբերել հայկական ստարտափներին և էկոհամակարգին՝ ընդհանուր առմամբ: Հայաստանում կան հաջողված ստարտափների բազում օրինակներ, որոնք սկսել են այստեղ և հետո դուրս են եկել միջազգային շուկա: Իսկ սա նշանակում է, որ մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ և ապագայում հիանալի արդյունքներ կունենանք»:

«Խաղերի մշակման ուղղություն կարևորությունն ընդգծելու համար նշեմ մի քանի թիվ։ 2019 թ-ին խաղերի համաշխարհային շուկայի հասույթը կկազմի մոտ 150 մլրդ դոլար, 2021 թ-ին՝ 180 մլրդ։ 2018 թ-ին մոբայլ խաղերն ապահովել են հավելվածներից ստացված եկամուտների 76%-ը։ Այսօր մենք լսեցինք ոլորտի առաջատարներին և կարող եմ համոզված պնդել, որ խաղերի մշակման ուղղությունը Հայաստանում մեծ ապագա ունի», - նշեց Տեխնոլոգիական զարգացման կենտրոն հիմնադրամի Խորհրդի նախագահ Սամվել Չախալյանը։

Starthub Armenia ծրագրի ընթացքին հետևելու և առաջիկա հանդիպում-քննարկումների մասին տեղյակ լինելու համար կարող եք այցելել https://starthub.am կայք կամ StartHub Armenia ֆեյսբուքյան էջ։

Կարճ հասցե: geek.am/u/5952.html
Beeline Startups Telecom Հայաստան Startups Telecom Հայաստան Beeline Անդրեյ Պյատախին Սամվել Չախալյան Gaming Բագրատ Դաբաղյան Գևորգ Կոպալյան Արշամ Մանուկյան

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2924 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և ՄոբիԴրամ-ը` օնլայն գնումների և «Սև ուրբաթի» կիզակետում

Նոյեմբերի ամենասպասված օրվան՝ «Սև ուրբաթին» ընդառաջ, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել օնլայն գնումների փառատոն, որի գլխավոր գործընկերն էր ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Փառատոնին ներկայացված էր նաև ՄոբիԴրամ-ը՝ ...

Code

image

Ծրագրավորման ֆունդամենտալ դասընթացներ

Ալան Թյուրինգի անվան Ծրագրավորման Փիլիսոփայության դպրոցը, Hero House֊ի և Երևանի Գլաձոր Համալսարանի համատեղ սկսում է ծրագրավորման ֆունդամենտալ դասընթաց, որը միտված է համաշխարհային մակարդակի մասնագետներ պատրաստելուն։ Դպրոցի ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Beeline. Էջմիածնում գործարկվել է 4G ցանց

Beeline-ը հայտարարում է չորրորդ սերնդի բջջային ցանցի գործարկման մասին Էջմիածնում: Այժմ քաղաքի բնակիչները կարող են օգտվել շարժական ինտերնետից մինչև 100 Մբ /վ արագությամբ: Beeline-ի 4G բազային ...

Business

image

Beeline և Startup Armenia. մեկնարկում է «Ստարտափ ակումբներ» նախագիծը

Հայաստանում Beeline-ը և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը հայտարարում են «Ստարտափ ակումբներ» նախագծի գործարկման մասին: «Ստարտափ ակումբ»-ը կրթական նախաձեռնություն է, որի հիմնական նպատակն է օգնել մարզերում բնակվող պատանիներին ...

Various

image

Beeline-ի Կապի թանգարանը կմիանա «Թանգարանների գիշեր» ակցիային

Հայաստանում Beeline-ը կմիանա «Թանգարանների գիշեր»  միջազգային ակցիային: Մայիսի 18-ին Beeline-ի կապի թանգարանի դռները բաց կլինեն այցելուների համար 11։00-ից մինչև 21։00-ն։ Ակցիայի հիմնական նպատակն է երիտասարդությանը ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS