Beeline. սկսվում է նորագույն iPhone-ների վաճառքը
Beeline-ը հայտարարում է Apple բրենդի նորագույն սմարթֆոնների վաճառքի մեկնարկի մասին։ iPhone 11, iPhone 11 Pro և iPhone 11 Pro Max-ը հասանելի կլինեն Beeline-ի հաճախորդների և սպասարկման գրասենյակներում սույն թվականի սեպտեմբերի 27-ից, իսկ սմարթֆոնների նախապատվերը կարելի է գրանցել արդեն այսօր։ Սմարթֆոնները հնարավոր կլինի ձեռք բերել նաև ապառիկ՝ ամսական սկսած 12 780 դրամից, առանց կանխավճարի, իսկ առաջին 6 ամիսների ընթացքում՝ 0% սպասարկման վճարով և 0% տոկոսադրույքով։
«Beeline-ում մեզ համար շատ կարևոր է փոփոխություններին ընդառաջ քայլելը, այդ իսկ պատճառով մենք հնարավորություն ենք ընձեռում Հայաստանում առաջիններից ձեռք բերել նոր սերնդի iPhone-ները։ Գնումն ավելի շահավետ և հաճելի դարձնելու համար Beeline-ը 25 ԳԲ գերարագ ինտերնետ կտրամադրի նոր սմարթֆոնների յուրաքանչյուր գնորդին», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Նշենք, որ մինչև հոկտեմբերի 4-ը www.beeline.am կայքի e-shop բաժնից Apple բրենդի սմարթֆոնները՝ սկսած iPhone 7-ից մինչև iPhone Xs Max-ը, առցանց գնելու դեպքում, Beeline-ը հնարավորություն է ընձեռում միանալ «Սմարթ 2500+» սակագնային փաթեթին, ստանալ 25 ԳԲ ինտերնետ և 20000 դրամ՝ որպես քեշբեք կփոխանցվի բաժանորդի հեռախոսահամարի հաշվին։
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։ «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում:
Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.comկայքում:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է