236
Starthub 360. Վիգեն Առուշանյան՝ Nooor Բլոկչեյնի հայկական ասոցիացիայի հիմնադիր և նախագահ. տեսանյութ

Starthub 360. Վիգեն Առուշանյան՝ Nooor Բլոկչեյնի հայկական ասոցիացիայի հիմնադիր և նախագահ. տեսանյութ

StartHub-ը սկսում է նոր նախագիծ՝ StartHub 360։ Մեր առաջին հյուրը Nooor Բլոկչեյնի հայկական ասոցիացիայի հիմնադիր և նախագահ Վիգեն Առուշանյանն է։ Ասոցիացիան սկսել է Հայաստանում կրիպտոարժույթների և տոկենների օրենսդրական կարգավորման առաջարկների մշակման գործընթացը։

«Հայաստանում շատ մարդիկ  ներգրավված են կրիպտոարժույթների առևտրում։ Ստացվում է, որ այս մարդիկ ունեն, այսպես ասած, մեծ ունեցվածք, բայց օրենքի տեսակետից ոչինչ չունեն։ Այսինքն, եթե չարաշահում լինի կամ որևէ մեկը գողանա կրիպտոարժույթը, ապա ինչպես է սահմանվելու այդ կրիպտոարժույթի գինը կամ ո՞ր հոդվածով է սահմանվում այդ գողությունը», - ասում է Վիգեն Առուշանյանը։ Կրիպտոարժույթի շուկան այս պահին գնահատվում է 325 միլարդ դոլար, ուստի մեր զրուցակիցը կարևորում է այդ շուկայում մեր տեղն ու դերը։

«Եթե մենք կրիպտոարժույթին չենք տալիս գույքի կարգավիճակ, ապա դրա տերը ռիսկի տակ է գտնվում, որովհետև պաշտպանված չէ։ Պետք է սահմանել՝ ի՞նչ է կրիպտոակտիվը, ի՞նչ կարգավիճակ ունի։ Այսպիսի եզրույթներ մեր օրենսդրությունում չկան։ Պետք է ունենալ ժամանակի պահանջներին համապատասխանող օրենսդրություն» , - հենց այս մտադրությամբ էլ ասոցիացիայի թիմը ստեղծել է աշխատանքային խումբ, որը կմշակի օրենսդրական առաջարկություններն ու փաթեթում կներառի շահառուների կարծիքները։ Պատկան մարմինների հետ դեռ պաշտոնական հանդիպումներ ու քննարկումներ չեն եղել. Նախագիծը մշակման վերջին փուլում է, բայց դեռ ամբողջական չէ։

Հայաստանը կրիպտոշուկայում իր ամուր տեղը զբաղեցնելու հնարավորություն ունի։

«Բլոկչեյնի դաշտում մենք ունենք փոքր, բայց ազդեցիկ ստարտափ համայնք։ Բլոկչեյնի շնորհիվ կստեղծվեն նոր մասնագիտություններ. վտանգ կա, որ ռոբոտները կգրավեն աշխարհը, բայց մյուս կողմից ստեղծվում է նոր հնարավորությունների դաշտ», ի դեպ, Nooor Բլոկչեինի հայկական ասոցիացիան կրթական ծրագրեր է իրականացնում, որից հետո ուսանողը լիարժեք գիտելիքներով կարող է մտնել դաշտ և աշխատել։

Հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության Starthub Armenia նախագիծն իրականացվում է Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն Հիմնադրամի կողմից՝ Beeline-ի աջակցությամբ։

Կարճ հասցե: geek.am/u/5926.html
StartHub Armenia Blockchain Starthub 360 Nooor Վիգեն Առուշանյան

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2962 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Արինա Առուստամյանը նշանակվել է Beeline-ի կոմերցիոն տնօրենի պաշտոնում

Beeline-ում կոմերցիոն տնօրեն է նշանակվել Արինա Առուստամյանը, ով մինչ այդ մի քանի ամիս կատարում էր կոմերցիոն տնօրենի պարտականությունները որպես ժամանակավոր պաշտոնակատար: Նա աշխատում է  ընկերությունում 2008 ...

Code

image

Ծրագրավորման ֆունդամենտալ դասընթացներ

Ալան Թյուրինգի անվան Ծրագրավորման Փիլիսոփայության դպրոցը, Hero House֊ի և Երևանի Գլաձոր Համալսարանի համատեղ սկսում է ծրագրավորման ֆունդամենտալ դասընթաց, որը միտված է համաշխարհային մակարդակի մասնագետներ պատրաստելուն։ Դպրոցի ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Beeline. Էջմիածնում գործարկվել է 4G ցանց

Beeline-ը հայտարարում է չորրորդ սերնդի բջջային ցանցի գործարկման մասին Էջմիածնում: Այժմ քաղաքի բնակիչները կարող են օգտվել շարժական ինտերնետից մինչև 100 Մբ /վ արագությամբ: Beeline-ի 4G բազային ...

Business

image

ՎԵՈՆ-ը հրապարակել է խմբի սոցիալական պատասխանատվության հաշվետվությունը

ՎԵՈՆ խումբը (գլխամասը՝ Ամստերդամում) հրապարակել է տարեկան սոցիալական պատասխանատվության հաշվետվությունը, որում ներկայացված է խմբի առաջխաղացումը և դրական ազդեցությունը՝ ներկայացված երկրների հասարակությունների վրա: Մասնավորապես, ներկայացված են հիմնական ...

Various

image

Beeline-ի շարժական կապի բաժանորդները կարող են անվճար օգտվել մի շարք պետական կայքերից

Կորոնավիրուսի դեպքերի հայտնաբերման հետ կապված Հայաստանում Beeline-ն իր բաժանորդներին հնարավորություն է տրամադրում բջջային կապով անվճար (առանց ինտերնետի ծախսի) օգտվել մի շարք պետական մարմինների ինչպես նաև ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Viva-MTS