242
Webb Fontaine-ի աջակցությամբ Հայաստանում առաջին անգամ մեկնարկեց Տվյալագիտության ամառային դպրոցը

Webb Fontaine-ի աջակցությամբ Հայաստանում առաջին անգամ մեկնարկեց Տվյալագիտության ամառային դպրոցը

Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) Webb Fontaine-ի և Beeline-ի աջակցությամբ Հայաստանում առաջին անգամ մեկնարկեց Տվյալագիտության ամառային դպրոց: Այն մասնակիցներին եզակի հնարավորություն կտա սովորելու տվյալագիտության հիմունքներն ու մեթոդները՝ մտածողությունը զարգացնող մի շարք դասընթացների միջոցով: Ամառային դպրոցում դասավանդելու են շուրջ երկու տասնյակ տեղացի և միջազգային առաջատար մասնագետներ:

Տվյալագիտության ամառային դպրոցի բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԱՀ Բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արամ Հաջյանը. «Այս ամառային դպրոցը հրաշալի հնարավորություն է, որը նպատակ ունի համախմբելու տեղի և միջազգային մասնագետներին, ցույց տալու համար, որ Հայաստանը չմշակված ադամանդ է տվյալագիտության ոլորտում: Մենք հպարտ ենք լինելու այն կրթական հաստատությունը, որը տեսել է ոլորտում պահանջարկն ու երկրի ներուժը և ստանձնել՝ լրացնելու այդ պակասը»:

Webb Fontaine ընկերության գործառնությունների ղեկավար Սերոբ Սերոբը ընդգծեց, որ Վեբբ Ֆոնտեյն ընկերության համար տվյալ ոլորտը շատ կարևոր է: նմանատիպ միջոցառումների ֆինանսավորումը հանդիսանում է Վեբբ Ֆոնտեյն ընկերության կորպորատիվ պատասխանատվության անբաժանելի մասը: Մենք անում ենք ամեն ինչ՝ աջակցելու ՀՀ-ոիմ տեխնոլոգիական զարգացմանը: Սա արդեն 3-րդ ծրագիրն է տվյալագիտության ոլորտում,որտեղ Webb Fontaine-ը հանդես է եկել որպես հովանավոր: Մենք արդեն իսկ հովանավորել ենք Պետական հաամալսարանին՝ունենալ Մեքենայական ուսուցման համար նախատեսված լաբարատորիա՝ ներդնելով 30 000 ԱՄՆ դոլլար: Մենք հավատում ենք,որ նմանատիպ միջոցառումները հնարավորություն կտան Հայաստանին դառնալ ՏՏ ոլորտի առաջատար և՛ տարածաշրջանում, և ՛ համաշխարհային շուկայում:

Մասնագիտացված լինելով էլ-կառավարական ծրագրերի և այն ներառող բիզնես տրամաբանության բոլոր ճյուղերի մեջ՝ Webb Fontaine-ում մեծ ուշադրություն է դարձվում մեքենայական ուսուցմանը: Գործելով 2005 թվականից Webb Fontaine-ը ՀՀ ՏՏ ոլորտում այն եզակի ընկերություններից է, որոնք ամբողջապես գործում են միջազգային հարթակում և ունեն աշխարհագրական լայն ընդգրկում: Ընկերության պրոդուկտներն օգտագործվում են Նիգերիայում, Ֆիլիպիններում, Բենինում, Եթովպիայում, Բահրեյնում, Գանայում, Կոտ դ'Իվուարում, Պանամայում,Կոնգոյում,Աջմանում և Գվինեայում: Ունենալով մեծ փորձ այս ոլորտում, Webb Fontaine’-ը արդիական ՏՏ համակարգերի շնորհիվ բարելավում է մաքսային և առևտրային գործընթացները նպաստելով առևտրային համայնքի ընդհանուր զառգացմանը:

Կարճ հասցե: geek.am/u/5904.html
Beeline Webb Fontaine Data Science Beeline

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2870 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline. Մինչև 100 Մբ/վրկ Beeline-ի ինտերնետը հասանելի է Ջրվեժում

Beeline-ը հայտարարում է մայրաքաղաքում ֆիքսված ցանցի վերազինման աշխատանքների հերթական փուլի ավարտի մասին: Այժմ նաև Ջրվեժ, Վարդաշեն, Ջրաշեն և Մուշավան թաղամասերի բնակիչները հնարավորություն ունեն միանալու Beeline ...

Code

image

Ծրագրավորման ֆունդամենտալ դասընթացներ

Ալան Թյուրինգի անվան Ծրագրավորման Փիլիսոփայության դպրոցը, Hero House֊ի և Երևանի Գլաձոր Համալսարանի համատեղ սկսում է ծրագրավորման ֆունդամենտալ դասընթաց, որը միտված է համաշխարհային մակարդակի մասնագետներ պատրաստելուն։ Դպրոցի ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ը տարածաշրջանում առաջինն է գործարկում eSIM տեխնոլոգիան

Այսուհետ Ucom ընկերության շարժական կապի բաժանորդները կկարողանան օգտագործել իրենց iPhone XS, XS Max և XR սմարթֆոնները երկու SIM քարտով միաժամանակ: Apple ընկերության պաշտոնական գործընկեր Ucom-ը ...

Business

image

Ucom. ավարտվել է դրամային և դոլարային պարտատոսմերի տեղաբաշխումը

Ucom ընկերությունն «Արմենբրոկ» ներդրումային ընկերության օժանդակությամբ ավարտել է 11% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և 7,5% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը։ Ucom պարտատոմսերի ձեռքբերման ...

Various

image

Beeline-ի Կապի թանգարանը կմիանա «Թանգարանների գիշեր» ակցիային

Հայաստանում Beeline-ը կմիանա «Թանգարանների գիշեր»  միջազգային ակցիային: Մայիսի 18-ին Beeline-ի կապի թանգարանի դռները բաց կլինեն այցելուների համար 11։00-ից մինչև 21։00-ն։ Ակցիայի հիմնական նպատակն է երիտասարդությանը ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS