244
Ավելի քան 600 մասնակից եւ խոստումնալից պայմանավորվածություններ. ամփոփվեց «Հայաստան-Ինժեներական շաբաթ» միջոցառումների շարքը

Ավելի քան 600 մասնակից եւ խոստումնալից պայմանավորվածություններ. ամփոփվեց «Հայաստան-Ինժեներական շաբաթ» միջոցառումների շարքը

«Հայաստան - Ինժեներական շաբաթ» խորագրով միջոցառումների շարքը, որն անցկացվեց հունիսի 24-28-ը` ՀՀ կառավարության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինժեներական ասոցիացիայի նախաձեռնությամբ, Երևանում և Վանաձորում համախմբեց շուրջ 600 մասնակցի՝ աշխարհի տարբեր երկրների պետական, գիտահետազոտական, կրթական կազմակերպություններից, նորաստեղծ և կայացած ինժեներական ընկերություններից։

   

Շաբաթն առանձնացավ Բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտական սեմինարներով, ցուցադրություններով և փորձի փոխանակմանն ուղղված միջոցառումներով։ Երևանում և Վանաձորում կազմակերպվող ցուցահանդեսային հատվածներում տեղական և միջազգային 30 կազմակերպություններ ներկայացրեցին իրենց արտադրանքը, լուծումներն ու ծառայությունները: 

Կայացած մասնագիտական քննարկումները, որոնց թվում մեծամասնություն կազմեցին Հայաստանի լավագույն ինժեներները, նվիրված էին ինքնակառավարվող տրանսպորտային միջոցներին, կիսահաղորդիչների նախագծմանն ու թեստավորմանը, 5G-ին, արդյունաբերական IOT-ին, արհեստական բանականությանը եւ այլն:

Շաբաթվա ընթացքում ստորագրվեց երեք հուշագիր։ Առաջին հուշագիրը ստորագրվեց Միավորված ազգերի կազմակերպության Աֆրիկայի տնտեսական հանձնաժողովի եւ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի միջեւ։ Դրա շրջանակում արդեն մեկնարկել են Ռուանդայի եւ Եթովպիայի հետ տեխնոլոգիական ոլորտի համագործակցությանն ուղղված նախապատրաստական աշխատանքները:

Երկրորդ հուշագիրը ստորագրվեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի եւ Ինժեներական ասոցիացիայի միջեւ: Հուշագիրը նախատեսում է համատեղ բարձր տեխնոլոգիական կրթական ծրագրերի իրականացում, Հայաստանում և Ֆրանսիայում գործող համալսարանների միջև համագործակցության հնարավորությունների ձևավորում, երկու երկրների հետազոտական կենտրոնների եւ մասնավոր հատվածի միջեւ համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացմանն ուղղված քայլեր։

Երրորդ հուշագիրը կնքվեց «Ռոսկոսմոս» տիեզերական գործակալության եւ Ինժեներական ասոցիացիայի միջեւ, որի շրջանակում կհամագործակցեն բարձր տեխնոլոգիաների ոլորտի հայկական եւ ռուսական ընկերությունները։

Միջոցառումների շարքի կազմակերպիչ երեք կողմերը՝ ՀՀ կառավարությունը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Ինժեներական ասոցիացիան, արեցին առավելագույնը, որպեսզի միջոցառումը արձանագրի լավ արդյունքներ։ Արտերկրից ժամանած պոտենցիալ գործընկերների մասնակցությամբ հանդիպումներ կայացան ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում՝ փոխնախարար Գեղամ Վարդանյանի մասնակցությամբ։

«Հայաստան-Ինժեներական շաբաթ»-ն ամփոփվեց Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում։ Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության  նախարար Հակոբ Արշակյանը եւ աշխարհահռչակ հայ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը։

ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Վանաձորում հայտարարեց, որ հետամուտ են լինելու Ինժեներական շաբաթվա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին բարեհաջող ընթացք տալուն:

Վանաձորյան պանելային քննարկումների շրջանակում հայ եւ արտերկրի խոսնակները խոսեցին Հայաստանում ճարտարագիտական ապագայի հնարավորությունների,  Վանաձորի բիզնես եւ ներդրումային գրավչության մասին, ինչպես նաեւ ամփոփեցին Շաբաթը։  Զուգահեռաբար անցկացվեց նաև ինժեներական լուծումների ցուցահանդեսը։

Վանաձորում կայացած ինժեներական համաժողով-ցուցահանդեսի ընթացքում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն ավարտական վկայականներ հանձնեց երեք գործընկերների հետ իրականացրած ծրագրերի շրջանակում։ Վկայականներ ստացան «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի եւ Յանդեքս Ակադեմիայի համատեղ դասընթացի եւ Ֆիլիպ Մորրիս Արմենիայի աջակցությամբ իրականացված «Արդյունաբերական եւ համակարգային ինժեներություն» պիլոտային մագիստրոսական ծրագրի շրջանավարտները, ինչպես նաեւ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում վերապատրաստված ուսուցիչները։

Շաբաթը եզրափակվեց «Բամբիռ» խմբի մասնակցությամբ ռոք համերգով՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի բացօթյա ամֆիթատրոնում:

Կարճ հասցե: geek.am/u/5903.html
EIF Ամալյա Եղոյան Բագրատ Ենգիբարյան

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2901 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

«GIPHY»-ի հիմնադիր Ալեքս Չունգը «WCIT 2019»-ում կմիանա Քիմ Քարդաշյան-Վեսթին՝ պանելային քննարկումների համար

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի կազմակերպչական կոմիտեն այսօր հայտարարեց, որ «GIPHY»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ալեքս Չունգը կմասնակցի հոկտեմբերի 6-9-ին Երևանում կայանալիք ՏՏ 23-րդ համաշխարհային ...

Code

image

Ծրագրավորման ֆունդամենտալ դասընթացներ

Ալան Թյուրինգի անվան Ծրագրավորման Փիլիսոփայության դպրոցը, Hero House֊ի և Երևանի Գլաձոր Համալսարանի համատեղ սկսում է ծրագրավորման ֆունդամենտալ դասընթաց, որը միտված է համաշխարհային մակարդակի մասնագետներ պատրաստելուն։ Դպրոցի ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Beeline. նոր ակցիա` ուսումնական տարվան ընդառաջ

Beeline-ի գրասենյակներում նոր ուսումնական տարվան նվիրված ակցիա է մեկնարկել։ Samsung Galaxy A10 սմարթֆոնը գնելու դեպքում բաժանորդներին 2 ամսով տրամադրվում է «Սմարթ 1500» սակագնային պլան և ...

Business

image

Եվրոպացի թոփ բիզնես հրեշտակները՝ Հայաստանում

Սեպտեմբերի 17-ին Երեւան կժամանեն Եվրոպայի ամենաթոփ հրեշտակ ներդրողները՝ իտալացի Լուիջի Ամատին եւ ֆրանսիացի Բրիջիթ Բոումենը: BANA-ն՝ Business Angel Network of Armenia-ն, կազմակերպում է ամենամյա ներդրումային կոնֆերանս, ...

Various

image

Beeline-ի Կապի թանգարանը կմիանա «Թանգարանների գիշեր» ակցիային

Հայաստանում Beeline-ը կմիանա «Թանգարանների գիշեր»  միջազգային ակցիային: Մայիսի 18-ին Beeline-ի կապի թանգարանի դռները բաց կլինեն այցելուների համար 11։00-ից մինչև 21։00-ն։ Ակցիայի հիմնական նպատակն է երիտասարդությանը ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS