242
Կասպերսկի Լաբորատորիա. մեկ տարվա ընթացքում գրեթե միլիոն օգտատեր տեսախաղ ներբեռնելիս բախվել է սպառնալիքի

Կասպերսկի Լաբորատորիա. մեկ տարվա ընթացքում գրեթե միլիոն օգտատեր տեսախաղ ներբեռնելիս բախվել է սպառնալիքի

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի Հայաստանի ներկայացուցչություն։ Վերջին 12 ամիսների ընթացքում «Կասպերսկի Լաբորատորիա»-ն հայտնաբերել և արգելափակել է ոչ լիցենզիոն տեսախաղերով քողարկվող վնասաբեր ծրագրեր ներբեռնելու ավելի քան 930 հազար փորձ։

Վնասաբեր պարունակությամբ ֆեյքային օրինակների ամենամեծ քանակը՝  310 հազար, քողարկվել է Minecraft-ով։ Բացի այդ, չարագործների մոտ ժողովրդականություն են վայելել GTA 5-ը և Sims 4-ը։ Այդ խաղերը «ձևացող» վնասաբեր ծրագրերի քանակը մոտավորապես նույնն է եղել՝ համապատասխանաբար, ավելի քան 112 հազար և մոտ 105 հազար։

Վիրուս գրողները օգտատերերին փորձել են հետաքրքրել նաև դեռևս չթողարկված, բայց շատ սպասված նորույթներով։ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետները հայտնաբերել են, որ վնասաբեր ֆայլերը (նիշք) տարածվել են առնվազն տասը դեռևս լույս չտեսած խաղերի անվան տակ, ընդ որում, այդ վնասաբեր ծրագրերի մեծամասնությունը (80%) «թաքնվել է» ֆեյքային FIFA 20-ի, Borderlands 3-ի և Elder Scrolls 6-ի դիմակի տակ։

Այսօր համակարգչային խաղերով հրապուրված է մոլորակի բնակչության մեկ երրորդը։ Գեյմերները շատ են նաև Հայաստանում։ Ընդ որում, շատերը նախընտրում են չօգտվել օրինական բովանդակությամբ մասնագիտացված հարթակներից, այլ ոչ լիցենզիոն տարբերակներ են ներբեռնում տարբեր առցանց-ծառայություններից, ինչը բնավ ոչ միշտ է անվտանգ։ 

«Վիրուս գրողները ակտիվորեն շահագործում են օգտատերերի հետաքրքրությունը ոչ միայն կինոպրեմիերաների և սիրված սերիալների, այլև տեսախաղերի նկատմամբ։ Նրանք օգտվում են այն հանգամանքից, որ մարդիկ պակաս ուշադիր են դառնում, երբ խոսքը վերաբերում է  զվարճանքներին, և ընդհանրապես խարդախություն չեն սպասում սիրված խաղից, որը խաղում են շատ տարիներ։ Մենք գեյմերներին խորհուրդ ենք տալիս մանրազնին ընտրել խաղերի ներբեռնման աղբյուրները, ինչպես նաև տեղադրել պաշտպանական լուծում և կիբեռսպառնալիքների հայտնաբերման համար կանոնավոր կերպով ստուգել բոլոր սարքերը, որոնք օգտագործվում են խաղալու համար»,- զգուշացնում է «Կասպերսկի Լաբորատորիա»-ի առաջատար հակավիրուսային փորձագետ Մարիա Ֆյոդորովան։

Սիրված խաղի փոխարեն սարք վնասաբեր ծրագիր չներբեռնելու համար «Կասպերսկի Լաբորատորիա»-ն խորհուրդ է տալիս.

- ներբեռնման համար օգտագործել միայն հուսալի հեղինակությամբ օրինական ծառայություններ;

- ուշադրություն դարձնել կայքերի իսկության վրա, մասնավորապես, ստուգել կայքի հասցեի ճիշտ գրությունը, ինչպես նաև դրա սկզբում https-ի առկայությունը;

- ներբեռնումից առաջ հավաստիանալ, որ խաղի անվանման մեջ չկան սխալներ;

- սպառնալիքների լայն սպեկտրից բազմակողմանի պաշտպանության համար տեղադրել հուսալի պաշտպանական լուծում, օրինակ, Kaspersky Security Cloud։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր News հավելվածով, որի շնորհիվ Ռոստելեկոմի բաժանորդները մշտապես գտնվում են համաշխարհային լրահոսի ամենաթեժ կիզակետում՝ սիրելի բազմոցին նստած։

Կարճ հասցե: geek.am/u/5901.html
Security Kaspersky Lab

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2870 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline. Մինչև 100 Մբ/վրկ Beeline-ի ինտերնետը հասանելի է Ջրվեժում

Beeline-ը հայտարարում է մայրաքաղաքում ֆիքսված ցանցի վերազինման աշխատանքների հերթական փուլի ավարտի մասին: Այժմ նաև Ջրվեժ, Վարդաշեն, Ջրաշեն և Մուշավան թաղամասերի բնակիչները հնարավորություն ունեն միանալու Beeline ...

Code

image

Ծրագրավորման ֆունդամենտալ դասընթացներ

Ալան Թյուրինգի անվան Ծրագրավորման Փիլիսոփայության դպրոցը, Hero House֊ի և Երևանի Գլաձոր Համալսարանի համատեղ սկսում է ծրագրավորման ֆունդամենտալ դասընթաց, որը միտված է համաշխարհային մակարդակի մասնագետներ պատրաստելուն։ Դպրոցի ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ը տարածաշրջանում առաջինն է գործարկում eSIM տեխնոլոգիան

Այսուհետ Ucom ընկերության շարժական կապի բաժանորդները կկարողանան օգտագործել իրենց iPhone XS, XS Max և XR սմարթֆոնները երկու SIM քարտով միաժամանակ: Apple ընկերության պաշտոնական գործընկեր Ucom-ը ...

Business

image

Ucom. ավարտվել է դրամային և դոլարային պարտատոսմերի տեղաբաշխումը

Ucom ընկերությունն «Արմենբրոկ» ներդրումային ընկերության օժանդակությամբ ավարտել է 11% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և 7,5% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը։ Ucom պարտատոմսերի ձեռքբերման ...

Various

image

Beeline-ի Կապի թանգարանը կմիանա «Թանգարանների գիշեր» ակցիային

Հայաստանում Beeline-ը կմիանա «Թանգարանների գիշեր»  միջազգային ակցիային: Մայիսի 18-ին Beeline-ի կապի թանգարանի դռները բաց կլինեն այցելուների համար 11։00-ից մինչև 21։00-ն։ Ակցիայի հիմնական նպատակն է երիտասարդությանը ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS