240
Beeline-ում մեկնարկել է 033 կոդով պրեմիում համարների առցանց վաճառքը

Beeline-ում մեկնարկել է 033 կոդով պրեմիում համարների առցանց վաճառքը

Beeline-ը հայտարարում է 033 կոդով բջջային պրեմիում կարգի հեռախոսահամարների վաճառքի առաջին փուլի անցկացման մասին։ Վաճառքի առաջին փուլը մեկնարկել է այսօր ժամը 12։00-ին և կավարտվի մայիսի 22-ին, ժամը 8։59։59-ին։

Առաջին 100 պրեմիում համարները տեղադրված են bid.beeline.am կայքում` ֆիքսված գնով։ Յուրաքանչյուր համար կվաճառվի այն հաճախորդին, ով առաջինը կդիմի այն գնելու համար։ Մայիսի 22-ի առավոտյան առաջին փուլը կավարտվի և այն հեռախոսահամարները, որոնք իրենց տերերին չեն գտնի առաջին փուլի ընթացքում, վաճառքի կդրվեն բաց առցանց աճուրդի միջոցով։

Այսօր 033 կոդով հեռախոսահամարների վաճառքի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը նշեց․«Այս տարվա սկզբում Beeline-ը հայտարարեց, որ բջջային կապի հաճախորդների թիվը գերազանցել է մեկ միլիոնի շեմը։ Ավելի ու ավելի շատ հաճախորդներ Հայաստանում նախընտրում են Beeline-ը, և մենք ուրախ ենք բաժանորդներին առաջարկել նոր կոդով հեռախոսահամարներ։ Նշեմ, որ վաճառքները տեղի են ունենում մաքսիմալ թափանցիկ կերպով, և նույնիսկ «ամենագեղեցիկ» համարը ցանկացած անձ կարող է գնել։ Այժմ դա կարելի է անել ֆիքսված գնով, որից հետո կմեկնարկի աճուրդը»։

Ավելի մանրամասն 033 կոդով պրեմիում համարների վաճառքի առաջին փուլի կանոններին կարելի է ծանոթանալ www.beeline.am կայքում։

Կարճ հասցե: geek.am/u/5877.html
Beeline Telecom Հայաստան Beeline Հեռահաղորդակցություն Անդրեյ Պյատախին Հայաստան Telecom

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2936 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Հայտնի են Դրեյփերի համալսարանում սովորելու մեկնող հաղթողները

Դրեյփերի համալսարանում պետական կրթաթոշակով սովորելու համար հայտարարված մրցույթի արդյունքներն արդեն հայտնի են: Սա ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված կրթական ծրագրերից մեկն է, որը ...

Code

image

Ծրագրավորման ֆունդամենտալ դասընթացներ

Ալան Թյուրինգի անվան Ծրագրավորման Փիլիսոփայության դպրոցը, Hero House֊ի և Երևանի Գլաձոր Համալսարանի համատեղ սկսում է ծրագրավորման ֆունդամենտալ դասընթաց, որը միտված է համաշխարհային մակարդակի մասնագետներ պատրաստելուն։ Դպրոցի ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Beeline. Էջմիածնում գործարկվել է 4G ցանց

Beeline-ը հայտարարում է չորրորդ սերնդի բջջային ցանցի գործարկման մասին Էջմիածնում: Այժմ քաղաքի բնակիչները կարող են օգտվել շարժական ինտերնետից մինչև 100 Մբ /վ արագությամբ: Beeline-ի 4G բազային ...

Business

image

ForgeFiction-ի առաջին գիրքը Amazon.com-ում է

Հայկական ForgeFiction ստարտափը հրատարակել է օգտատերերի կողմից գրված առաջին գիրքը՝ True Darkness /truedarknessook.com/ անվանմամբ։ ForgeFiction.com-ը օնլայն հարթակում միավորում է ֆանտաստիկ գրականության, ֆիլմերի և կոմիքսների սիրահարներին, ...

Various

image

Beeline-ի Կապի թանգարանը կմիանա «Թանգարանների գիշեր» ակցիային

Հայաստանում Beeline-ը կմիանա «Թանգարանների գիշեր»  միջազգային ակցիային: Մայիսի 18-ին Beeline-ի կապի թանգարանի դռները բաց կլինեն այցելուների համար 11։00-ից մինչև 21։00-ն։ Ակցիայի հիմնական նպատակն է երիտասարդությանը ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Viva-MTS