Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
ՁԻՀ աջակցությամբ ԵՊՀ և Սան Խոսեի պետական համալսարանի դասախոսները համատեղ մագիստրոսական ծրագիր են մշակում
03/05/2019 16:28

ՁԻՀ աջակցությամբ ԵՊՀ և Սան Խոսեի պետական համալսարանի դասախոսները համատեղ մագիստրոսական ծրագիր են մշակում

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) պատվիրակությունը ապրիլի 30-ին, Սան Ֆրանցիսկո կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Սան Խոսեի պետական համալսարան:

Այցի նպատակն էր զարգացնել ՁԻՀ-ի եւ Սան Խոսեի պետական համալսարանի միջեւ բիզնես համագործակցությունը:

«Սան Խոսեի պետական համալսարանի հետ փորձի փոխանակումը կարեւոր է, քանի որ այն Հայաստանի Տվյալագիտության ոլորտ կբերի միջազգային փորձը: Ցանկանում եմ հայտարարել, որ համատեղ աշխատանքի առաջին շրջափուլն ավարտված է եւ ԵՊՀ-ի մագիստրոսական ծրագրի դասացուցակը ամբողջովին համապատասխանում է Սան Խոսեի պետական համալսարանի պահանջներին՝ 6 ամսվա ինտենսիվ ջանքերի շնորհիվ: Այժմ քննարկում ենք Սան Խոսեի պետական համալսարան մեր ուսանողների եւ դասախոսների մշտական այցելությունների կազմակերպման, ինչպես նաեւ Սան Խոսեի համալսարանից դասախոսներ եւ ուսանողներ Հայաստան բերելու ծրագիրը»,- տեղեկացրել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Համագործակցության շրջանակում, սեպտեմբերին ԵՊՀ-ի համատեղ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիր ընդունված ուսանողները կստանան յուրահատուկ հնարավորություն՝ մեկ տարի անցկացնել Սան Խոսեի պետական համալսարանում եւ ստանալ համալսարանի դիպլոմ: Սա ԵՊՀ-ի եւ Սան Խոսեի պետական համալսարանի համատեղ մագիստրոսական ծրագրի գործարկմանն ընդառաջ կարեւոր քայլ է: 

Միաժամանակ, այս օրերին Սան Խոսեի պետական համալսարանում է Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի (ԻԼՏԿ) եւ ԵՊՀ-ի համատեղ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի 5 ուսանողներից եւ 2 դասախոսներից կազմված խումբը՝ ամերիկացի դասախոսների հետ մագիստրոսական թեզերը, ինչպես նաեւ հետազոտական համագործակցության հետագա հնարավորությունները քննարկելու նպատակով:

Ուսանողները մասնակցել են «Տվյալների վերլուծություն» սեմինարին, որը վարել են խոսնակներ Intel եւ Microsoft ընկերություններից: 

ISTC-ի պատվիրակությանը ընկերությունում հյուրընկալել է նաեւ «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը: Ուսանողները Սան Խոսեի պետական համալսարանում ներկայացրել են իրենց ավարտական թեզերը եւ ստացել խորհրդատվություն՝ դրանց բարելավման եւ վերջնական տեսքի բերելու ուղղությամբ: Ուսանողները կմասնակցեն նաեւ տվյալագիտությանը նվիրված վորքշոփերի եւ միջոցառումների:

Հավելենք, որ ԵՊՀ եւ Սան Խոսեի պետական համալսարանի դասախոսներն աշխատում են համատեղ մագիստրոսական ծրագրի մշակման ուղղությամբ, որտեղ առանցքային կլինեն Սան Խոսեի համալսարանի կողմից համակարգվող մագիստրոսական ծրագրերը: