uCloud-ի նոր պորտալը կնվազեցնի ՏՏ ենթակառուցվածքի ներդրման, սպասարկման և զարգացման ծախսերը
Ucom ընկերության կողմից ստեղծված uCloud ամպային համակարգը վերածվել է առանձին պորտալի, որը թույլ կտա նվազեցնել ՏՏ ենթակառուցվածքի ներդրման, սպասարկման և զարգացման ծախսերը։ uCloud ամպային համակարգի ucloudspace.am պորտալը ստարտափերին և խոշոր ընկերություններին հնարավորություն է ընձեռում ունենալ առաձին վիրտուալ սերվերների տեսակներ, տարբեր ամպային ծրագրեր և այլ ամպային լուծումներ։
ucloudspace.am պորտալում օգտատերը կարող է ծանոթանալ մատուցվող ծառայություններին, առցանց գրանցվել, առցանց վճարումներ իրականացնել, մեկ ինտերֆեյսի միջոցով կառավարել ծառայությունները: Պորտալի միջոցով Ucom-ն առաջարկում է IaaS ծառայություն (ենթակառուցվածքը որպես ծառայություն), որը թույլ է տալիս uCloud ինտերֆեյսում ինքնուրույն ստեղծել վիրտուալ սերվերներ, գործածել տարբեր օպերացիոն համակարգեր, կառուցել սեփական ցանցային ենթակառուցվածքը: Ի տարբերություն հայաստանյան մի շարք ընկերությունների, որոնք տրանադրում են միայն վիրտուալ սերվերներ, uCloud-ը թույլ է տալիս լիովին անկախ միջավայր ստեղծել, որտեղ կարելի է միաժամանակ օգտագործել և կառավարել տարբեր պրոդուկտներ:
«Առաջիկայում առավել կզարգացնենք մեր պատրաստի հարթակները (PaaS) և ծրագրային ծառայությունները (SaaS): Ներկայումս պորտալի միջոցով կարելի է նաև գրանցել դոմեններ, օգտվել ընդհանուր հոսթինգ ծառայությունից, մասնավորապես՝ ստեղծել վեբ-կայքեր և տեղակայել դրանք առցանց սերվերների վրա: Մենք առաջարկում ենք նաև համատեղակայում կամ ֆիզիկական հոսթինգ, որը ենթադրում է հաճախորդին պատկանող սարքավորման տեղադրում մեր տվյալների կենտրոնում», – նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Հավելենք, որ ucloudspace.am պորտալում գործում է առցանց աջակցություն՝ 24/7 ռեժիմով:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է