Փետրվար, 2021
February 2021
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
Beeline. Պրոդուկտի մշակման ճամբարի մասնակից 10 նորարար թիմերը աշխատեցին մենթորների հետ
22/11/2018 13:24

Beeline. Պրոդուկտի մշակման ճամբարի մասնակից 10 նորարար թիմերը աշխատեցին մենթորների հետ

Beeline-ի Ստարտափ Ինկուբատորի գրասենյակում մեկնարկեց Հայաստանում Beeline-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի կողմից կազմակերպված պրոդուկտի մշակման ճամբարը/product bootcamp։ Ճամբարին մասնակցության համար հայտ էին ներկայացրել 45-ից ավել թիմեր, որոնք ներկայացնում էին տարբեր նորարար տեխնոլոգիական լուծումներ առողջապահության, կրթության, բնապահպանության, գյուղատնտեսության, ֆինանսաբանկային, սպասարկման և այլ ոլորտների համար։

Հիմնվելով թիմերի կողմից ներկայացված գաղափարների նորարարության և իրագործելիության, շուկայում հնարավոր պահանջարկի և թիմի կազմի վրա՝ ընտրվել են 10 թիմեր, որոնք նոյեմբերի 22-ին կայացած առաջին աշխատաժողովի ժամանակ աշխատեցին Հայաստանյան տեխնոլոգիական համայնքը ներկայացնող տարբեր ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում թիմերը սովորեցին, թե ինչ է Business model canvas-ը և ինչպես այն պետք է պատրաստել, ինչպես նախագծել և կառուցել պրոդուկտի նախատիպը։  Այնուհետև, թիմերն ունեցան անհատական հանդիպումներ բոլոր մենթորների հետ և քննարկեցին իրենց պրոդուկտի հնարավոր շուկան և օգտատերերին, փորձեցին ուրվագծել իրենց պրոդուկտի հնարավոր հատկանիշները/features:

«Ուրախալի է տեսնել, այսքան մեծ հետաքրքրություն մեր ճամբարի հանդեպ։ Հետաքրքիր և հեռանկարային գաղափարների առատությունը և մասնակիցների ակտիվությունը շատ լավ է ստարտափ էկոհամակարգի զարգացման համար, ու հենց դա է մեր ամենամեծ նպատակը։ Ես ողջունում եմ մեր բոլոր մասնակիցներին և հաջողություն եմ մաղթում նրանց։ Վստահ եմ, որ այս մրցույթին մասնակցությունը շատ օգտակար փորձ կլինի նրանց համար, անկախ գրանցած արդյունքներից», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Մոտակա երկու շաբաթվա ընթացքում թիմերը կշարունակեն աշխատել իրենց կցված մենթորի հետ և պատրաստել պրոդուկտի առաջին նախատիպը, որն էլ կներկայացնեն դեկտեմբերի 5-ին կայանալիք դեմո օրվա ընթացքում։ «Հետագա շաբաթների ընթացքում մենք ավելի ինտենսիվ կաշխատենք թիմերի հետ պրոդուկտների արդեն առաջին նախատիպերի վրա, որոնց միջոցով հնարավոր կլինի ավելի հստակ և պատկերավոր ցույց տալ, թե ինչպիսին է լինելու իրենց պրոդուկտը»,- նշեց Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։

Տեխնոլոգիական ճամբարի շրջանակում ընտրված լավագույն երկու թիմերին կտրամադրվի 1,5 միլիոն ՀՀ դրամի չափով ֆինանսական միջոցներ՝ իրենց գաղափարը մեկ քայլ առաջ տանելու և պրոդուկտի նախատիպի վերածելու համար։ 

Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը սկսել է իր գործունեությունը 2011 թվականին Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և Մայքրոսոֆթ կորպորացիայի համատեղ ջանքերով: Ստեղծումից անմիջապես հետո Կենտրոնը միացել է ինովացիոն կենտրոնների համաշխարհային ցանցին և սկսել ակտիվ գործունեություն ծավալել Մայքրոսոֆթի կողմից ողջ աշխարհում նորարար և սետղծագործ մտքի զարգացման նպատակով  իրականացվող նախաձեռնությունների շրջանակում: