246
2478
Beeline. Վարդենիսում կտրամադրվի մինչև 100 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետ

Beeline. Վարդենիսում կտրամադրվի մինչև 100 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետ

Beeline-ը հայտարարում է Վարդենիս քաղաքում ֆիքսված ենթակառուցվածքի արդիականացման աշխատանքների ավարտի մասին: Նոր VDSL ցանցին անցնելու շնորհիվ` այս քաղաքի բնակիչներին հասանելի դարձավ 100 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետ: Նոր տեխնոլոգիան թույլ է տալիս Վարդենիսի բնակիչներին մատուցել 20 անգամ ավելի բարձր արագությամբ ֆիքսված ինտերնետ, քան նախկինում:

«Հայաստանի հինգ քաղաքների բնակիչներն արդեն կարող են օգտվել Beeline-ի գերարագ ինտերնետից, որն իր հատկություններով մոտ է օպտիկա-մանրաթելային կապին։ Դա հնարավոր դարձավ Beeline-ի կողմից լարային ենթակառուցվածքներ կատարած զգալի ներդրումների շնորհիվ։ Մենք կշարունակենք զարգացնել մեր լարային ու անլար ցանցերը, և Հայաստանի բնակիչները շուտով կտեղեկանան նոր տեխնոլոգիաների և ծառայությունների մասին, որոնք հասանելի կլինեն իրենց քաղաքներում», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Beeline ինտերնետին միանալու համար կարելի է, մասնավորապես, բաժանորդագրվել Neo Max ծառայությունների փաթեթներին, որոնք հնարավորություն են տալիս ամսական սկսած 5990 դրամի դիմաց ստանալ անսահմանափակ զանգերի հնարավորություն Beeline բջջային ցանցի ներսում, մինչև 50 րոպե խոսելաժամանակ այլ ՀՀ օպերատորների բջջային ցանցերում, մինչև 6 ԳԲ գերարագ բջջային ինտերնետ 4G ցանցում, 150 SMS հաղորդագրություն, իսկ այժմ նաև ֆիքսված ինտերնետ մինչև 100 Մբիթ/վրկ արագությամբ: Neo Max+ ծառայությունների փաթեթի օգտագործման առաջին ամիսն անվճար է:

Կարճ հասցե: geek.am/u/5773.html
Beeline Telecom Internet Telecom Internet Beeline Անդրեյ Պյատախին

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2791 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

2Hz-ի բարձրորակ լուծումները ներկայացվում են NVIDIA's GTC 2019 կոնֆերանսի շրջանակներում

Արհեստական բանականության (AI) վրա հիմնացված ձայնային կարգավորման տեխնոլոգիաների զարգացող շուկայի առաջատար 2Hz ընկերությունը NVIDIA's GTC 2019 կոնֆերանսի շրջանակներում ներկայացնելու է իր բարձրորակ լուծումները։ 2Hz-ի տեխնոլոգիաները ծառայություններ ...

Code

image

Ծրագրավորման ֆունդամենտալ դասընթացներ

Ալան Թյուրինգի անվան Ծրագրավորման Փիլիսոփայության դպրոցը, Hero House֊ի և Երևանի Գլաձոր Համալսարանի համատեղ սկսում է ծրագրավորման ֆունդամենտալ դասընթաց, որը միտված է համաշխարհային մակարդակի մասնագետներ պատրաստելուն։ Դպրոցի ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ներկայացվել է Oneplus 6T սմարթֆոնը

Չինական Oneplus կորպորացիան ներկայացրել է սմարթֆոնի հերթական մոդելը՝ Oneplus 6T: Սմարթֆոնի հիմնական նորարությունը էկրանին տեղադրված մատնահետքերի սկաներն է։ Սմարթֆոնի էկրանը Optic Super AMOLED է, չափը՝ ...

Business

image

Beeline-ի բաժանորդների թիվը գերազանցել է մեկ միլիոնը

Beeline-ը հայտարարում է մեկ միլիոն բաժանորդների շեմը գերազանցելու մասին: Ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն այսօրվա ճեպազրույցին լրագրողներին ներկայացրեց ընկերության վերջին ձեռքբերումները և պարգևատրեց 2018 թ-ին ...

Various

image

Beeline. Կապի թանգարանը կրկին բացում է իր դռներն այցելուների համար

Beeline-ի Կապի թանգարանը վերաբացվել է այցելուների համար վերանորոգումից հետո։ Վերաբացված թանգարանի առաջին հյուրերը դարձան Չեխովի անվան միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանի աշակերտները։ Նրանց համար կազմակերպվել էր ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS