Մայիս, 2021
May 2021
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
Ցուցադրվել է աշխարհի առաջին 5G սմարթֆոնը
19/10/2017 23:19

Ցուցադրվել է աշխարհի առաջին 5G սմարթֆոնը

Չինական Qualcomm Technologies ընկերությունը Հոնկոնգում ընթացող 2017 Qualcomm 4G/5G Summit կոնֆերանսի շրջանակներում ցուցադրել է Qualcomm Snapdragon X50 պրոցեսորը, որը նախատեսված է 5G ցանցերում աշխատելու համար։

Պրոցեսորը փորձարկվել է 1 ԳԲիթ/վ արագությամբ 5-րդ սերնդի ցանցում և ցուցադրել է գերազանց արդյունք։ Միևնույն ժամանակ փորձարկվել է նաև mmWave ալեհավաքը, որն աշխատում է 28 գիգահերց հաճախականությամբ։

Snapdragon X50 պրոցեսորն ըստ էության մոբայլ մոդեմ է, որը հանարավորություն ունի աշխատելու մինչև 5ԳԲիթ/վ արագությամբ ցանցերում։

Qualcomm ընկերությունը սմարթֆոններ չի արտադրում, սակայն Snapdragon X50 պրոցեսորի փորձարկման համար ստեղծվել է սմարթֆոնի հատուկ նախատիպ։

Նշենք նաև, որ 5G տեխնոլոգիաների փորձարկումը դեռևս շարունակվում է։ 5G ցանցերում արագությունը կարող է հասնել 5ԳԲիթ/վ-ի սակայն այս պահի դրությամբ փորձարկումների արդյունքում ստացված առավելագույն արագությունը 1.22ԳԲիթ/վ է։

Qualcomm-ի կանխատեսման համաձայն Snapdragon X50-ով աշխատող առաջին սմարթֆոնները վաճառքում կայտնվեն 2019թ.-ին։