Դեկտեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Գյումրիում բացվում է Yandex–ի ծրագրավորման դպրոց
30/08/2017 22:32

Գյումրիում բացվում է Yandex–ի ծրագրավորման դպրոց

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կբացվի ծրագրավորման Դպրոց՝ Yandex –ի և Enterprise Incubator Foundation-ի համատեղ նախագիծ: Դպրոցում 9-11-րդ դասարանների աշակերտները կծանոթանան ծրագրավորման հետ և կբացեն իրենց համար տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատանքի հեռանկարներ։ Դա արդեն Յանդեքսի ՝ Հայաստանում երկրորդ կրթական ծրագիրն է։ Ծրագրավորման առաջին դպրոցը բացվել է Վանաձորում 2016 թ-ի հունվար ամսին։ Հիմա այնտեղ սովորում են 26 աշակերտներ։ Գյումրու դպրոցը կընդունի 2 խումբ՝ բաղկացած 14 աշակերտից։ Ուսուցումը անվճար է և հայերեն լեզվով։ Դասախոսները լինելու են տեղական մասնագետներ, որոնք անցել են ուսուցում Yandex-ում։

Ընդունվելու համար պարտադիր չէ ծրագրավորման իմացությունը, թեստավորման ընթացքում դասախոսները հիմնականում ստուգելու են տրամաբանորեն մտածելու հմտությունը։ Հայտը կարելի է ներկայացնել Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կայքում ՝ Օգոստոսի 30-ից Սեպտեմբերի 12-ը, թեստավորումը տեղի կունենա Կենտրոնում սեպտեմբերի 14-ին: Պարապմունքները կսկսվեն Հոկտեմբերին և կտևեն յոթ ամիս։

Աշակերտները կծանոթանան ծրագրավորման հիմունքներին Python ծրագրավորման լեզվի օրինակով։ Նա տարածված և արագ զարգացող լեզու է, որն օգտագործում են բազմաթիվ ծառայություններ, օրինակ Yandex.Taxi, YouTube, Facebook և Instagram.

«Իմ առաջին ծրագիրը գրել եմ 11 տարեկանում, իսկ ավելի ուշ դա վերածվել է մասնագիտության։ Իմ ամբողջ կարիերան ուղղակիորեն կապված է ծրագրավորման հետ. ինտերնետ-ծառայությունների և բջջային հավելվածների ստեղծման հետ։ Այսօր երիտասարդների մոտ խոշոր քաղաքներում կան բազմաթիվ հնարավորություններ սովորել ծրագրավորում վաղ տարիքից, բայց մարզերում, դա շատ ավելի բարդ է։ Բացելով Դպրոց Վանաձորում ՝ մենք տեսանք, թե ինչ ոգևորությամբ են սովորում երեխաները, և արդեն իսկ մի քանի ամսից ստեղծել են իրենց առաջին ծրագրերը։ Հուսով ենք, որ մեր նոր Դպրոցը Գյումրիում կօգնի աշակերդներին յուրացնել մասնագիտությունը, որը դառնում է առավել պահանջված աշխարհում», – ասում է Yandex.Taxi–ի գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը։

Ռուսաստանում Yandex-ը համագործակցում է դպրոցների եւ բուհերի հետ, զարգացնում է լրացուցիչ կրթության ծրագրերը։ 2007 թվականից Yandex-ում գործում է տվյալների վերլուծության Դպրոց՝ երկու տարի տևողությամբ երեկոյան դասընթացներ, որտեղ դասավանդում են համակարգչային տեսողություն, տեքստերի վերլուծություն և այլ առարկաներ։ 2014 թվականին Yandex–ը Ազգային հետազոտական համալսարան «Բարձրագույն տնտեսագիտության դպրոց»-ի հետ համատեղ բացել է համակարգչային գիտության բաժանմունք։ Yandex –ի բազային ամբիոնը աշխատում է Մոսկվայի ֆիզիկայի և տեխնիկայի ինստիտուտում։ Ընկերության կրթական ծրագրերի մասին ավելի մանրամասն կարդացեք Yandex Ակադեմիայի կայքում։

Լրահոս