Սևան ստարտափ սամիթ 2017. 50,000$ մրցանակային ֆոնդ և 200,000$ ներգրավելու հնարավորություն
«Սևան ստարտափ սամիթ 2017»-ի գլխավոր մրցանակը՝ 8000 դոլար, ստացավ Անիքս ստարտափը: ANIX-ը վիրտուալ օգնական է ցանցային միջավայրում, որն ավտոմատացնում է հաճախորդների սպասարկումը: Այն նաև վիրտուալ ավատար է սպասարկող անձնակազմի համար՝ օգտագործելով ձայնային և տեքստային կապի միջոցները:
5000 դոլար հատուկ մրցանակի արժանացավ «Թրիպլ»-ի ստարտափը: «Լենց» ստարտափը ստացավ 3000 դոլար մրցանակ: «Աուգմենտ-Ար», «Չեսիֆայ», «Տրիմառան հոթել», «Մատչ-ափ», «Փլեյ ընդ դու» ստարտափները ստացան 2500-ական դոլար, «Սայբեր Մանթիս»-ը՝ 2000 դոլար: «Դևստեք», «Լոկատեք» ստարտափները ստացան 1000 դոլար, «Վի-մոբայլ», «Աուգմենտ-Ար» ստարտափները՝ 500 դոլար:
Խրախուսական մրցանակներ ստացան ևս մի քանի ստարտափներ: Նրանցից որոշները կստանան բիզնես խորհրդատվական ծառայություններ, մյուսների համար փորձառու ընկերությունները կիրականացնեն մարկետինգային աուդիտ: Եղան նաև այնպիսի ստարտափներ, որոնց համար «Սևան ստարտափ սամիթ 2017»-ի գործընկերները պատրաստակամություն հայտնեցին ձևավորել տարբերանշան նպաստել կայքի ստեղծմանը, տրամադրել հատուկ դասընթացներ:
Մրցանակակիրների ոլորտները բազմազան էին՝ Սասնա ծռեր էպոսի հիման վրա համակարգչային խաղ, բույսերի աճին նպաստող ֆիտո լուսավորություն, եռաչափ տպիչներ, հայ կանանց կյանքը հեշտացնող հավելվածներ, հիվանդանոցներում ամրագրում անող հավելված, և այլ բազմաթիվ յուրօրինակ գաղափարներ: «Սևան ստարտափ սամիթ» 2017թ. 6-օրյա ճամբարն ավարտվեց, և կազմակերպիչները արդյունքը համարեցին հիանալի:
Զբոսաշրջության, սննդի, գյուղատնտեսության, գիտական ոլորտները ներկայացնող ստարտափները փակման նախորդ օրը հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց գաղափարները, իսկ ժյուրին՝ ընտրել լավագույններին: Պայքարի էր դուրս եկել 92 թիմ՝ 20 ջոկատի կազմում: Սևան էր ժամանել 10 երկրի ավելի քան 1000 մասնակից: Մինչև մրցանակների համար պայքարի ամենակարևոր օրը ճամբարային առօրյան մասնակիցների համար հագեցած և ավելի օգտակար էր դառնում տարբեր փորձառու ընկերությունների ներկայացուցիչների հետ խարույկի շուրջ զրույցների շնորհիվ:
Սևան էր ժամանել նաև ռուս հաղորդավար, խոսքի և հաղորդակցության մասնագետ Դմիտրի Չումակը: Նա մասնակիցներին սովորեցրեց՝ ինչպես ավելի ազդեցիկ և տպավորիչ ներկայացնել բիզնես գաղափարները՝ ավելի հավանական դարձնելով ներդրողների կողմից ֆինանսավորում ստանալը:
«Այստեղ իրենց գաղափարները ներկայացրած բոլոր ստարտափները կարող են լուրջ հաջողությունների հասնել: Պետք է օգնել նրանց այդ հարցում, իսկ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը միշտ սկսնակների կողքին է եղել և կշարունակի լինել՝ աջակցության իր գործիքակազմով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հաղթողների ընտրության ժամանակ նշել էր Սևան ստարտափ սամիթի համակազմակերպիչ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը: Նրա խոսքով՝ միայն այն, որ այս տարի մասնակիցների թիվը գրեթե եռապատկվել է անցած տարվա համեմատ, վկայում է այն մասին, որ միջոցառումը պահանջված է և կդառնա ավանդական:
«Համոզված եմ, որ այսօրվա մրցանակակիր ստարտափներից շատերը մի քանի տարի անց հենց իրենք են լինելու մրցանակ հանձնող: Միգուցե տարիներ անց մենք Սևան Ստարտափ սամիթի շրջանակն ընդլայնենք, և այն դառնա միջազգային իրադարձություն՝ անցկացվելով ոչ միայն Սևանի լողափին, այլև Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների ափերին»,- ասաց Սրատրափ Արմենիա հիմնադրամի հիմնադիր Հակոբ Հակոբյանը:
«Սևան ստարտափ սամիթ 2017»-ի մյուս կազմակերպիչ՝ «Գլոբալ էյ-էմ» ՀԿ նախագահ Գևորգ Պողոսյանի կարծիքով՝ միջոցառումը Հայաստանը շուտով կդարձնի ստարտափների զարգացման գլխավոր կենտրոններից մեկը:
Միջոցառմանը ֆինանսական և տեխնիկական աջակցություն է տրամադրել նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (ԳՄՀԸ)՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի շրջանակում: Ծրագրի ղեկավար Էվա Նեհերն ասաց. «Հիանալի էր այստեղ տեսնել այսքան շատ քանակի ստեղծարար գաղափարներով լեցուն երիտասարդների: Բոլորն այնքան լեցուն են էներգիայով և արարելու ցանկությամբ, որ բոլորին վարակում են»: Նրա խոսքով՝ SMEDA ծրագիրը մասնակիցներից մի քանիսի համար ֆինանսավորելու է սեպտեմբերին Բեռլինում կայանալիք ստարտափների համար նախատեսված միջոցառմանը:
«Սևան ստարտափ սամիթ 2017»-ի ժամանցային մասը նույնպես բովանդակալից էր: Մասնակիցներին ջերմորեն ողջունեց Նազենի Հովհաննիսյանը, մաղթեց, որ նրանք կանգ չառնեն և չընկրկեն խոչընդոտների առաջ: Սրատրափների և հյուրերի համար կրակոտ երգեր կատարեց Սոֆի Մխեյանը: Նրանից հետո երեկոն ավելի թեժացրեց պրոֆեսիոնալ դիջեի՝ մի քանի ժամանոց պարային ծրագիրը:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է