Անցկացվեց «ISTC Think Day: Employment» միջոցառումը
Միջազգային տեխնոլոգիական գիտելիքը Հայաստանում մատչելի դարձնելու, տեխնոլոգիական կրթությունը խթանելու, շուկայի պահանջներին համապատասխան որակյալ կադրեր վերապատրաստելու և աշխատաշուկա ներգրավելու հմտություններ ձևավորելու նպատակով 2017թ. ապրիլի 12-ին անցկացվեց «ISTC Think Day: Employment» միջոցառումը։ Այն նախաձեռնել էին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և IBM Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը (ISTC):
Միջոցառման մեկնարկից հետո հանդես եկավ ISTC կրթական ծրագրերի ղեկավար Ռուզաննա Սաֆարյանը, ներկայացնելով կենտրոնի կողմից մշակված և իրականացվող ուսումնական ծրագրերը, ընդհանուր գործունեությունը և խոսեց արդեն գործող՝ «կրթությունից դեպի աշխատանք» մոդելի մասին:
«ISTC Think Day Employment»-ի ընթացքում նաև տեղի ունեցավ ISTC Ակադեմիա ուսումնական ծրագրի ավարտական միջոցառումը: ISTC Ակադեմիա ուսումնական ծրագիրն անցկացվում է արդեն 3-րդ անգամ: 300 դիմորդներից ծրագրին մասնակցելու հնարավորություն էին ստացել 32 ուսանող՝ ՀՀ տարբեր համալսարաններից: 4 ամիս շարունակ ուսանողները մասնակցել են դասընթացների 2 հիմնական ուղղությամբ՝
– բիզնես (Թվային մարքեթինգ և անալիտիկա, SEO, PPC and E-Mail մարքեթինգ, Բիզնես վերլուծություն և վիճակագրություն IBM SPSS ծրագրի միջոցով, Ֆինանսական վերլուծություն և IBM Cognos, Բիզնես պրոցեսների կառավարում և IBM BPM)
– տեխնոլոգիական (Java հավելվածների ծրագրավորում, Python և բջջային հավելվածների ծրագրավորում, Տեղեկատվական անվտանգություն, Աշխարհագրական տվյալների բազաների կառավարում, Հավելվածների ծրագրավորում IBM Watson և IBM Bluemix միջավայրում):
Այնուհետեւ մասնակիցներից ձեւավորվել են թիմեր, ովքեր աշխատել են սեփական բիզնես նախագծերի վրա:
Միջոցառման ընթացքում մասնակից թիմերը ներկայացրեցին իրենց նախագծերը, ինչպես նաեւ ստացան ծրագրի մասնակցության վկայականներ:
Նախագծերի շարքում էին, «iteacher» հավելվածը, որը կօգնի սովորել կոդավորում, <<WIMBUS>>-ը, որը կխնայի այն ժամանակը, որը դուք ծախսում եք՝ ավտոբուսին սպասելով: Հետաքրքիր նախագծերից են նաև <<Footrip>>-ը, որը կդառնա հիանալի խորհրդատու Երևանում լավ ժամանակ անցկացնելու վայր գտնելու համար:
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան նաև հատուկ հյուրեր, ովքեր իրենց ներկայացրեցին իրենց տեսակետները «կրթությունից դեպի աշխատանք» համապատասխան էկո-համակարգի զարգացման թեմայի շուրջ:
Հատուկ հյուրերի թվում էին՝
– Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի տեխնիկական գծով տնօրեն Համբարձում Քաղկեցյանը, ով խոսեց ներհամալսարանական ձեռնարկատիրական մշակույթի զարգացման մասին,
– Հայաստանում Ամերիկյան Համալսարանի համակարգչային գիտությունների ամբիոնի պատասխանատու Արթուր Պետրոսյանը, ով պատմեց նոր կիրառական մոդելի մասին՝ ուղղված համակարգչային գիտությունների ամբիոնի ուսումնական ծրագրերի բարելավմանը,
– «PicsArt» ընկերության Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար Վարսիկ Վարդանյանը, ով ներկայացրեց գործատուի տեսանկյունից հաճախ հանդիպող խնդիրները, և հնարավոր լուծումները:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է