Հուլիս, 2024
July 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
ԴիջիԹեք. արտոնյալ պայմաններ՝ նորաստեղծ ընկերություններին
16/09/2016 00:20

ԴիջիԹեք. արտոնյալ պայմաններ՝ նորաստեղծ ընկերություններին

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը «Երևան Էքսպո» կենտրոնում անցկացվող ԴիջիԹեք ամենամյա ցուցահանդեսի կազմակերպիչները ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի նույնպես խրախուսում են նորաստեղծ ընկերությունների (start-up) մասնակցությունը` վերջիններիս տրամադրելով ֆինանսական զգալի արտոնություններ: Այսպիսով՝ ստարտափները հնարավորություն ունեն հանրությանը ներկայացնել իրենց ծառայություններն ու գաղափարները, գործարար հանդիպումներ անցկացնել ոլորտի ներկայացուցիչների հետ, զարգացնել իրենց ընկերությունները:  Պայմաններին ծանոթանալու համար անհրաժեշտ է այցելել www.digitec.am :

Արդեն 12-րդ անգամ անցկացվող ԴիջիԹեք ցուցահանդեսում այս տարի իրենց լուծումներն ու առաջարկները կներկայացնեն տեղական և միջազգային շուկայի շուրջ 170 ընկերություն: Ակնկալվում է շուրջ 60 000 այցելուների մասնակցություն:

ԴիջիԹեքի ցուցահանդեսային հատվածից բացի տեղի կունենան հետևյալ միջոցառումները՝

– «Նորարության, գիտարարության և ձեռներեցության լսարան» գիտաժողով:

– Ցուցահանդեսի շրջանակներում հոկտեմբերին 1-ին GeneratioS աքսելերատորը կանցկացնի մրցույթ, որն ուղղված կլինի Smart City նախագծին վերաբերող լուծումների ընտրությանը: Մրցույթի արդյունքում ստարտափ ընկերություններին հնարավորություն կտրվի համագործակցել ռուսական խոշորաույն շինարարական ընկերություններից  մեկի՝ «МОРТОН»-ի հետ։

– «Robofest» ռոբոտների շքերթ, որի շրջանակում ՀՀ մարզերում գործող շուրջ 150 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների լավագույն ներկայացուցիչները կցուցադրեն իրենց գիտելիքները և ձեռքբերումները ծրագրավորման և ռոբոտաշինության ոլորտներում, ինչպես նաև կմրցեն իրար հետ:

– «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի առաջնություն, որի շրջանակում տեղի կունենա մրցույթի 3-րդ փուլը: Մրցույթի լավագույն ներկայացուցիչները կցուցադրեն իրենց կողմից մշակված խաղերը և այցելուներին հնարավորություն կընձեռնեն տեղում խաղալ և փորձարկել դրանք:

– DigiLife սեմինարներ

– ԴիջիԹեք ցուցահանդեսով մեկնարկում է DigiWeek բարձր տեխնոլոգիական շաբաթը, որի շրջանակում տեղի կունենան նաև՝

— Եվրասիական ցանցային օպերատորների հանդիպում կոնֆերանս (ENOG 12)՝ հոկտեմբերի 3-4
— Հայաստանի ինտերտետի կառավարման ֆորում՝ հոկտեմբերի 5
— Ցանցերի կառավարման դասընթաց՝ հոկտեմբերի 5-7

Նշենք, որ «Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսը կրող ԴիջիԹեք ցուցահանդեսը իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո, իսկ Պլատինե հովանավորն է Ucom ընկերությունը:

Լրահոս