Մայիս, 2021
May 2021
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
Ներկայացվել են անչափ փոքր դրոններ՝ տեսախցիկներով
05/09/2016 22:39

Ներկայացվել են անչափ փոքր դրոններ՝ տեսախցիկներով

Ամերիկյան Mota ընկերությունը IFA ցուցահանդեսի շրջանակներում ներկայացրել է անչափ փոքր չափի դրոններ, որոնք անվանվել են JetJat: Ներկայացվել է դրոնների 4 մոդել, որոնցից երեքը զինված են տեսախցիկներով։

Ամենափոքր դրոնը, որն աննվանվել է JatJet Nano, տեսախցիկ չունի։ JatJet Nano-յի չափերն են՝ 22×22 մմ, իսկ քաշը՝ 11 գրամ։ Ամբողջական լիցքավորումը բավականացնում է 8 րոպե թռիչքի համար, այն արժե 40 դոլար։

Nano-C մոդելի քաշը 14 գրամ է, այն զինված է 480P տեսախցիկով և հիշողության քարտով։ Դրոնի չափերը 6×6 սմ է։ Ամբողջական լիցքավորումը բավականացնում է 4 րոպե թռիչքի համար։ Nano-C մոդելի արժեքն է 50 դոլար։

Երրորդ մոդելն անվանվել է JetJat Live-W։ Դրոնի չափերը 15×15 սմ է, այն կշռում է 59 գրամ։ Մոդելի վրա տեղադրված է HD տեսախցիկ և հեռարձակման մոդուլ, որը տեսանյութը փոխանցում է օգտատիրոջ սմարթֆոնին մինչև 30 մետր հեռավորության վրա։ JetJat Live-W-ի արժեքը 70 դոլար է։

Դրոնների շարքի առաջատար մոդելը JetJat Ultra-ն է։ Դրոնի չափերը 43×43 մմ է, իսկ քաշը՝ 18 գրամ։ Մոդելը զինված է HD տեսախցիկով և հեռարձակման ֆունկցիայով։ JetJat Ultra-յի գինը 130 դոլար է։