Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Հայկական ՏՀՏ Եվրոպական ավտոարշավ ծրագրի պատվիրակությունը Միլանում
28/10/2015 20:32

Հայկական ՏՀՏ Եվրոպական ավտոարշավ ծրագրի պատվիրակությունը Միլանում

Հոկտեմբերի 26-ին «Հայկական ՏՀՏ եվրոպական ավտոարշավ» ծրագրի պատվիրակությունը անց կացրեց իր հերթական հանդիպումը այս անգամ Իտալիայի Միլան քաղաքի Պոլիտեխնիկական համալսարանում, որտեղ հայ և իտալացի բիզնես առաջնորդները, պետական ներկայացուցիչները, ՏՀՏ ոլորտի գործարարները քննարկեցին ծրագրի մասնակից կազմակերպությունների գործունեությունները, հայաստանյան շուկայի հնարավորությունները և առավելությունները, Իտալիայում ստարտափների աճը և մի շարք այլ թեմաներ։

Հանդիպման ավարտից հետո, մեր աշխատակազմին տրված հարցազրույցի ընթացքում Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սարգիս Ղազարյանը նշեց, որ միջոցառումը, որը կազմակերպված էր Իտալիայի տնտեսական զարգացման նախարարության և Իտալիայի արտաքին առևտրի գործակալության հետ համատեղ, իհարկե, ունի մի ամբողջական ներուժ նոր էջ գրելու հայ-իտալական  տնտնեսական և առևտրատնտեսական հարաբերություններում։ Հատկապես ինֆորմացիոն տեխնոլոգիաների տեսակետից Իտալիայում էլ գրանցվում է շատ կարևոր հետաքրքրություն։

Հիշեցնենք, որ սույն թվականի հոկտեմբերի 4-ին մեկնարկեց «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը («Թի-Էս-Դի») և «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» («Էն-Թի-Ի-Էֆ») հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականցվող «Հայկական ՏՀՏ եվրոպական ավտոարշավ» ծրագիրը, որի շրջանակում 26 մասնակից ՏՀՏ ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչներ 32-օրյա գործնական այցելությամբ կշրջեն 15 եվրոպական երկրներում, որտեղ կմասնակցեն եվրոպական ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչների հետ կազմակերպվող «Hi-Tech/Made in Armenia» բիզնես ֆորումների, տեղական կազմակերպությունների հետ հանդիպումների, հայկական «Hi-Tech» անկյան ներկայացմանը և միջազգային մի շարք միջոցառումների: Հայկական ՏՀՏ պատվիրակությունը արդեն իսկ իրականացրել է մի շարք գործարար հանդիպումներ Վիեննայում, Պրահայում, Կատովիցեում, Բեռլինում, Բրյուսելում, Փարիզում, Մարսելում, Միլանում և արդեն ուղևորվում է Զագրեբ։

Ծրագիրը համատեղ իրականացնում են «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը և «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» հայկական բարեգործական հիմնադրամը` ՀՀ Կառավարության` ի դեմս ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, ՀՀ Սփյուռքի նախարարության, ՀՀ Արտաքին գործերի նախարարության, ԼՂՀ Կառավարության, Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի և Ձեռնարկությունների եվրոպական ցանցի հետ համագործակցությամբ, ինչպես նաև «Ռեսո» ապահովագրական ընկերության, «Ալտակոդ» և «Արփինետ» ընկերությունների աջակցությամբ և «Լոֆթ» ու «Սիթիմոբիլ» ընկերությունների հովանավորությամբ: