Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Ucom. հեռուստաբովանդակություն տրամադրող գործընկերների միջազգային համաժողով
25/05/2015 18:29

Ucom. հեռուստաբովանդակություն տրամադրող գործընկերների միջազգային համաժողով

Մայիսի 26-ից 28-ը առաջին անգամ Հայաստանում տեղի կունենա հեռուստաբովանդակության շուկայի ոլորտի վերաբերյալ եռօրյա մեծ համաժողով: Այս աննախադեպ միջոցառումը կազմակերպում է «Յուքոմ» ընկերությունը՝ Հայաստան հրավիրելով մի շարք միջազգային հեռուստատեսային կոնտենտի արտադրողներին և իրավատերերին: Համաժողովի շրջանակներում Հայաստան են ժամանելու այնպիսի հեղինակավոր և բարձ վարկանիշ ունեցող հեռուստաալիքների ներկայացուցիչներ, ինչպիսիք են Discovery, Viasat, MTV, Paramount, Sony, Euronews, Fox, National Geographic, Nickelodeon, Disney Channel ալիքները:
Համաժողովի նպատակն է մեկ վայրում միավորել միջազգային հեռուստաբովանդակության մատակարարներին, տարածաշրջանում գործող հեռարձակման օպերատորներին և Հայաստանի պետական կառույցներին՝ հեռուստաշուկային վերաբերող խնդիրները քննարկելու և ապագայում համագործակցության եզրեր գտնելու նպատակով:

Համաժողովը կտևի երեք օր, որի ընթացքում մասնակիցները կներկայացնեն իրենց փորձը, կծանոթանան հայաստանյան հեռուստաբովանդակության շուկային, կուսումնասիրեն պահանջարկն ու հայկական շուկայի հնարավորությունները, ինչպես նաև կմշակեն հետագա համագործակցության պլաններ:
Բացի արտերկի պատվիրակություններից համաժողովին կմասնակցեն հայկական շուկայի ոլորտի մասնագետներ, պաշտոնատար այրեր՝ ՀՀ կապի և տրանսպորտի նախարարությունից, ՀՀ ֆինանսների նախարարությունից, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, ՀՀ հեռուստատեսության և ռադիոի ազգային հանձնաժողովից և այլ պետական և ոչ պետական կառույցներից:

Հայկական հեռուստաբովանդակության շուկան ամենաարագ զարգացող բնագավառներից է Հայաստանում:  Սակայն, առ այսօր այն դեռևս կարգավորման փուլում է: «Յուքոմն» առաջին ընկերությունն էր, որ նախաձեռնեց հեռուստատեսային կոնտենտի տարածման լեգալիզացումը և մի շարք միջազգային հեռուսաալիքների հետ պայմանագրեր կնքելով՝ դրանք օրինական հիմունքներով ներմուծեց հայկական հեռուստաշուկա: