Նոյեմբեր, 2021
November 2021
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Դրոններ որսացողը
15/04/2015 12:58

Դրոններ որսացողը

Վերջին շրջանում դրոնները մեծ գլխացավանք են դարձել ֆրանսիական իրավապահ մարմինների համար: Դրոններ կարելի է նկատել ոչ միայն Փարիզի տեսարժան վայրերի, այլ նաև պետական մարմինների նստավայրերի և անգամ ատոմակայանների մոտ: Խնդիրն այն է, որ գործնականում անչափ դժվար է գտնել, թե ով է ղեկավարում թռչող սարքը:

Ֆրանսիական իշխանությունների կողմից առաջադրանք է դրվել լուծել վերոնշյալ խնդիրը, ինչին էլ արձագանք է ECA ընկերությունը՝ ստեղծելով «դրոններ որսացող» թռչող սարքը: Դրոններ որսացող սարքի աշխատանքի սկզբունքը շատ պարզ է: Երբ երկնքում հայտնվում է անհայտ դրոն, սարքը սկսում է հետևել դրոնին մինչ այն պահ, երբ այն վերադառնում է օպերատորի մոտ: Գտնելով օպերատորին՝ սարքը նկարարահանում է նրան և ամբողջ տեղեկատվությունը փոխանցում իրավապահ մարմիններին: ECA-ում պնդում են, որ սարքի փորձարկումները լավ են անցել և այն լիովին պատրաստ է գործարկման:

Նշենք, որ «որսորդը» հնարավորություն ունի դրոններին հայտնաբերել 700 մետրի վրա: Սարքի լիցքավորումը բավարարում է 120 րոպե թռիչքի համար, տարածությունը որ կարող է հաղթահարել դրոնը 10 կմ է: