Դեկտեմբեր, 2022
December 2022
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Swatch-ը կթողարկի «խելացի» ժամացույցի իր տարբերակը
09/02/2015 12:07

Swatch-ը կթողարկի «խելացի» ժամացույցի իր տարբերակը

Ժամացույցներ արտադրող Swatch ընկերությունը նախատեսում է թողարկել «խելացի» ժամացույցի իր տարբերակը: Այս մասին հայտնել է ընկերության ղեկավար Նիկ Հայեկը: 

Հայեկի խոսքով՝ Swatch սմարթ-ժամացույցն աշխատելու է և՛ Android, և՛ Windows օպերացիոն համակարգերով: Սարքի միջոցով օգտատերերը բջջային վճարումներ իրականացնելու հնարավորություն են ունենալու: Նոր ժամացույցի վերաբերյալ այլ մանրամասներ տվյալ պահին հայտնի չեն: 

Նշենք, որ նախկինում Հայեկը բավականին հոռետեսորեն էր վերաբերվում «խելացի» ժամացույցների իրացմանը՝ կարծելով, որ սպառողները դեռևս պատրաստ չեն ակտիվորեն օգտվել նմանատիպ սարքերից: 

Swatch սմարթ-ժամացույցը վաճառքի է ներկայացվելու մոտավորապես 3 ամսից, իսկ դա նշանակում է, որ սարքի վաճառքի մեկնարկն, ամենայն հավանականությամբ, համընկնելու է Apple Watch-ի թողարկման հետ: