Փետրվար, 2021
February 2021
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
Sony-ն 2015 թվականի առաջին կիսամյակում նոր պլանշետ կթողարկի
25/12/2014 22:39

Sony-ն 2015 թվականի առաջին կիսամյակում նոր պլանշետ կթողարկի

Ինչպես տեղեկացնում է Digitimes-ը, ճապոնական Sony ընկերությունը առաջիկա ամիսների ընթացքում ծրագրում է 12,9 դյույմ անկյունագծով պլանշետ թողարկել: Այս հսկայական սարքի վաճառքը ամենայն հավանականությամբ կմեկնարկի 2015 թվականի առաջին կեսին: Ենթադրվում է, որ պլանշետը պաշտոնապես ներկայացվելու է հունվարին կայանալիք MWC ցուցահանդեսի շրջանակներում, իսկ մոտավոր գինը կազմելու է 1000 ԱՄՆ դոլար:  

Պլանշետի տեխնիկական հատկություններից հայտնի է միայն, որ այն ունենալու է 3840×2400 պիքսել թույլատրությամբ 12,9 դյույմանոց դիսփլեյ, 8 Մպ տեսախցիկ և աշխատելու է Qualcomm պրոցեսորով: Սարքի հաստությունը կազմելու է 8,6 մմ: 

Դատելով վերը նշված տեղեկատվությունից՝ Sony-ն նույնպես միանում է այն ընկերությունների շարքին, որոնք սկսել են ավելի մեծ չափսերի սարքեր արտադրել: