Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Պատյանն iPhone 6-ը վերածում է վիրտուալ իրականության ակնոցների
25/11/2014 12:09

Պատյանն iPhone 6-ը վերածում է վիրտուալ իրականության ակնոցների

Indiegogo հարթակում ներկայացվել է Pinc պատյանը, որն iPhone 6-ը վերածում է վիրտուալ իրականության ակնոցների: Նախագծի համաֆինանսավորման փուլն արդեն մեկնարկել է և շարունակվելու է մինչև դեկտեմբերի 23-ը: Սարքի հեղինակները նախատեսում են 100 հազար ԱՄՆ դոլարի չափով գումար ներգրավել: 

Պատյանն առանձնանում է իր փոքր չափսերով, այն գրեթե սմարթֆոնի հաստության է: Սարքի նախնական տարբերակի արժեքը 99 ԱՄՆ դոլար է: Այն շատ ավելի մատչելի է, քան Oculus Rift-ի և Gear VR-ի նմանատիպ պրոդուկտները: 

Պատյանի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ կառավարման համակարգը հիմնված է երկու մատանիների օգտագորման վրա: Օգտատերը մատանինեը կրում է երկու ցուցամատերի վրա, տեսախցիկը ճանաչում է մատանիներում ներկառուցված փոքրիկ լամպերը, ու դրանից հետո օգտատերը կարող է սկսել սմարթֆոնի հետ աշխատանքը:  

Հատուկ Pinc-ի համար մշակվել են հատուկ խաղային հավելվածներ, քարտեզներ և վիրտուալ ստեղնաշար: Համաֆինանսավորման փուլի բարեհաջող ավարտի դեպքում պատյանը վաճառքի կներկայացվի 2015 թվականի գարնանը: