Նոյեմբեր, 2021
November 2021
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Intel-ը շուկա է հանում Smart Wireless Charging Bowl անլար լիցքավորման սարքը
23/09/2014 21:57

Intel-ը շուկա է հանում Smart Wireless Charging Bowl անլար լիցքավորման սարքը

Մինչ այս տարվա վերջ շուկայում կհայտնվի Intel Smart Wireless Charging Bowl անլար լիցքավորման ունիվերսալ սարքը: Անլար լիցքավորման գավաթի նախնական տարբերակը ներկայացվել էր այս տարվա սկզբին, այժմ արդեն պարտաստ է սարքի կոմերցիոն տարբերակը:

Սարքն իրենից ներկայացնում է սև, ոչ շատ բարձր գավաթ, որի մեջ կարելի է տեղադրել սմարթֆոն կամ այլ սարք:  Գավաթի տրամագիծը մոտ 25 սմ է, սարքն աշխատում է Alliance 4 Wireless Power (A4WP) տեխնոլոգիայով, որը թույլ է տալիս միաժամանակ լիցքավորել մի քանի սարքավորում: Այսպիսով, լիցքավորման այս տարբերակը կարող է շատ համար լինել, քանի որ սմարթֆոնը, խելացի ժամացույցը կամ հարակից սարքավորումը միաժմանակ լիցքավորելու համար դրանք պարզապես պետք է դնել գավաթի մեջ: