Հունվար, 2022
January 2022
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
HTC-ն կարող է թողարկել վերջին Nexus պլանշետը
24/06/2014 13:31

HTC-ն կարող է թողարկել վերջին Nexus պլանշետը

Հաջորդ և ամենայն հավանականությամբ վերջին Nexus պլանշետի վերաբերյալ լուրերը բավականին խոստումնալից են: Ենթադրվում է, որ սարքը ստանալու է HTC Volantis կամ Nexus 9 անվանումը: Այն ունենալու է 2048×1440 պիքսել թույլատրությամբ 8.9 դյույմաի դիսփլեյ, 2 Գբ օպերատիվ հիշողություն և ստերեո բարձրախոսներ: Աշխատանքի հիմքում ընկած է լինելու Nvidia Tegra K1 պրոցեսորը: Պլանշետի քաշը կազմելու է 418 գրամ, իսկ հաստությունը՝ 0.31 դյույմ:

Այն, թե ապագայում ինչ ճակատագրի կարժանանա Nexus-ը, դեռևս հայտնի չէ: Google-ը մտադիր է փոխարինել Nexus-ի շարքը Android Silver-ով, որը, սակայն, թողարվելու է հաջորդ տարի, և սպասվում է, որ մինչ Silver-ը կհայտնվի շուկայում, Google-ը ևս մեկ Nexus սարք կթողարկի:

Nexus 9-ը նախատեսվում է թողարկվել Google-ի նոր օպերացիոն համակարգին՝ Q4-ին զուգահեռ, այդ իսկ պատճառով անհավանական է, որ այն ներկայացվի հաջորդ շաբաթ կայանալիք Google I/O կոնֆերանսի շրջանակներում: