Հունվար, 2026
January 2026
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Ուսուցողական նոր էլեկտրոնային համակարգը հետևում է, թե աշակերտը օրվա որ ժամին է սերտում դասերը
29/05/2014 17:46

Ուսուցողական նոր էլեկտրոնային համակարգը հետևում է, թե աշակերտը օրվա որ ժամին է սերտում դասերը

ԱՄՆ որոշ դպրոցներում վերջերս ներդրվել է ուսուցողական CourseSmart նորարարական համակարգը, որը հագեցած է մի շարք նորագույն էլեկտրոնային գործիքներով: Դրանցից մեկը հետևում է, թե աշարկետը օրվա որ մասն է տրամադրում տնային աշխատանք սերտելու համար, եթե նա էլեկտրոնային դասագիրքը կարդում է երեկոյան, գիշերը կամ առավոտյան վաղ` դասից առաջ, ապա համակարգը դասատուին զգուշացնում է, որ աշակերտը բավականաչափ ներգրավված չէ ուսուցողական գործընթացքում:

Համակարգի ստեղծողները նշում են, որ այն ոչ միայն հետևում է գնահատականներին և թեստերի արդյունքներին` այլ անդընդմեջ հավաքագրման միջոցով կազմում ներգրավվածության ինդեքս: Այս ամենը մանկավարժներին հնարավորություն է տալու ամեն աշակերտի ուսուցման հարցում կիրառել անհատական մոտեցում և բարձրացնել կրթական գործընթացի արդյունավետությունը: