Օգոստոս, 2020
August 2020
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
Sony ընկերությունը ներկայացրել է A7s բացառիկ հնարավորություններով տեսախցիկը
07/04/2014 13:14

Sony ընկերությունը ներկայացրել է A7s բացառիկ հնարավորություններով տեսախցիկը

Sony ընկերությունը ներկայացրել է A7s տեսախցիկը, որն ի տարբերություն նախորդ՝ A7 և A7r մոդելների, մթության մեջ կարող է լիարժեք 4K ֆորմատի տեսանյութ նկարել: Այսպիսի հնարավորությամբ հագեցած են միայն պրոֆեսիոնալ տեսախցիկները, ինչպիսին, օրինակ, Nikon D4S-ն է:

Արտադրողի խոսքերով՝ A7s-ը տվյալ պահին միակ թվային տեսախցիկն է, որ UHD-տեսանյութեր նկարահանելուց սենսորն օգտագործում է իր ամբողջ լայնքով, ինչը նպաստում է զգայունության աճին: Այս առանձնահատկությունն անկասկած դուր կգա ինչպես վիդեոյի սիրահարներին, այնպես էլ լուսանկարիչներին: Տեսախցիկում նման զգայունություն ապահովելու համար Sony-ն նվազեցրել է սենսորի կետայնությունը: A7s-ն ունի 12.2 Մպ, իսկ A7 և A7r մոդելները՝ համապատասխանաբար 24.3 Մպ և 36.4 Մպ թույլատրություն:

Տեսախցիկն ունի Wi-Fi և NFC կապերի հնարավորություն: Արտաքինից այն գրեթե չի տարբերվում նախորդ՝ A7 և A7r մոդելներից: Sony A7s տեսախցիկի մոտավոր գինը կազմելու է 2000 ԱՄՆ դոլար: