Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Nokia Treasure Tag. սարք, որը փնտրում է կորած իրերը
20/02/2014 21:55

Nokia Treasure Tag. սարք, որը փնտրում է կորած իրերը

Nokia ընկերության կողմից թողարկվել է Treasure Tag սարք, որը նախատեսված է Lumia սմարթֆոնի հետ համատեղ աշխատանքի համար: Այն կարծես փոքրիկ կախազարդ լինի, որի հիմնական խնդիրն է թույլ չտալ, որպեսզի բանալիներն ու այլ արժեքավոր իրերը կորչեն:

Treasure Tag-ը կարելի է ամրացնել բանալիներին, դրամապանակին կամ էլ պայուսակին: Երբ սմարթֆոնի և սարքի միջև հեռավորությունը գերազանցում է որոշակի սահմանը, նախազգուշական ազդանշան է արձակվում:

Կախազարդի և Nokia Treasure Tag հավելվածով սմարթֆոնի միջև կապն ապահովվում է Bluetooth-ի և NFC-ի միջոցով: Այն դեպքում, երբ դրանց միջև կապն ընդհատվում է, երկու սարքերն էլ սկսում են ձայնային ազդանշաններ արձակել: Treasure Tag-ի գտնվելու վայրը կարելի է պարզել HERE քարտեզի միջոցով: Համակարգը Ձեզ կհուշի, թե որտեղ եք վերջին անգամ թողել կորցրած իրը `ամրացված Treasure Tag-ին:

Քանի որ սարքերից երկուսն էլ միաժամանակ ձայնային ազդանշան են արձակում, հնարավոր կլինի բացահայտել ոչ միայն բանալիների, այլ նաև հենց սմարթֆոնի կորոււստը: Օրինակ, եթե Treasure Tag-ի օգտատերն ամրացրել է այն պայուսակին և դուրս է եկել տանից` մոռանալով սմարթֆոնը, այդ մասին նրան կհիշեցնի պայուսակին ամրացված սարքը:

Nokia Treasure Tag-ը լիցքավորվում է CR2032 մարտկոցի միջոցով և այն փոխելու անհրաժեշտություն առաջանում է կես տարին մեկ անգամ: Սմարթֆոնի հետ կարելի է օգտագործել միաժամանակ չորս Treasure Tag, այդ իսկ պատճառով այն ներկայացված է չորս տարբեր գույնով` սև, սպիտակ, դեղին և կապույտ:

Չի բացառվում, որ շատ շուտով ծրագրավորողները կմշակեն մի հավելված, որը թույլ կտա Treasure Tag-ի աշխատանքը համատեղել նաև Android և iOS օպերացիոն համակարգերի հետ:

Nokia Treasure Tag-ի վաճառքը կմեկնարկվի սույն թվականի ապրիլին: Սարքերից յուրաքաչյուրը կարժենա 30 ԱՄՆ դոլար: