Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Amazon-ը ծանրոցները կառաքի անօդաչու սարքերի միջոցով
08/02/2014 15:26

Amazon-ը ծանրոցները կառաքի անօդաչու սարքերի միջոցով

Աշխարհի խոշորագույն առցանց խանութն՝ Amazon-ը, աշխատում է ծանրոցների առաքման այլընտրանքային տարբերակի մշակման ուղղությամբ, որտեղ հիմնական դերը կատարելու են անօդաչու թռչող սարքերը: Այս մասին տեղեկացրել է Amazon-ի գլխավոր տնօրեն Ջեֆ Բեզոսը: Նա նաև հայտնել է, որ Prime Air անվանումն ստացած այս նոր համակարգը մեկ անգամ արդեն փորձարկվել է, իսկ նախագծի մեկնարկը նախատեսվում է 4-5 տարվա ընթացքում:

Prime Air-ի միջոցով հնարավորություն կստեղծվի ամբողջությամբ ավտոմատացնել ծանրոցների առաքման գործընթացը: Նախագծի մեկնարկից հետո մարդկային միջամտությունն անհրաժեշտ կլինի միայն պահեստներում համապատասխան ապրանքներն ընտրելու և փաթեթավորելու համար: Մնացած ամբողջ աշխատանքը կկատարեն թռչող սարքերը:

Սպասվում է, որ Prime Air-ը կկրճատի ոչ միայն պատվիրված ապրանքի առաքման ժամանակը, այլև զգալիորեն կնվազեցնի ընկերության ծախսերը: Թռչող սարքերի միջոցով հնարավոր կլինի տեղափոխել 2,3 կգ-ը չգերազանցող  ծանրոցներ: Նշենք, որ մոտավորապես այս քաշն ունեցող ծանրոցները կազմում են ընկերության ընդհանուր պատվերների 88%-ը: