Հունիս, 2025
June 2025
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
Ամերիկյան ինտերնետի տրաֆիկի 25% բաժին է ընկնում Google-ին
24/07/2013 01:12

Ամերիկյան ինտերնետի տրաֆիկի 25% բաժին է ընկնում Google-ին

Ինտերնետ պրովայդերների տվյալների համաձայն  Հյուսիսային Ամերիկայում մանրածախ ինտերնետի տրաֆիկի 25%-ը բաժին է ընկնում Google-ին: Google-ի տրաֆիկն ավելի մեծ քան Facebook-ի, Netflix-ի և Instagram-ի տրաֆիկները միասին: Նշենք, որ երեք տարի առաջ Google-ին բաժին էր ընկնում տրաֆիկի միայն 6%-ը:

Deepfield ինտերնետ վերլուծական նախագծի հիմնադիր Քրեյգ Լաբովիցի ներկայացրած տվյալների համաձայն, ինտերնետին միացող սարքերի (համակարգիչներ, սմարթֆոններ, նոթբուքեր և այլն) 67.5%-ն օրական գոնե մեկ անգամ օգտվում են Google-ի ինչ-որ ծառայությունից: Լաբովիցն ավելացնում է, որ Google-ի տրաֆիկի առյուծի բաժինը կազմում է Youtube-ից ստացված տրաֆիկը: Փոքր չեն նաև փնտրման, անալիթիքսի և գովազդային ծառայություններից ստացված տրաֆիկների ծավալը:

Նման տրաֆիկին «դիմակայելու» համար, վերջին տարիներին Google-ը կտրուկ կերպով ավելացրել է իր տվյալների կենտրոնների (data center) քանակը: Դրանք տեղակայված են երկրագնդի չորս մայրցամաքներում: Տվյալների կենտրոններից բացի Google-ն աշխարհով մեկ ունի ինտերնետ պրովայդերների մոտ տեղադրված Google Global Cache սերվերներ, որոնք պահպանում են տվյալ տարածքում Google-ի ամենապահանջված բովանդակությունը:

Լրահոս