Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Insight-ը ձեռք է բերել Google Cloud-ի՝ վեց անգամ տարվա լավագույն գործընկեր ճանաչված SADA-ն
04/12/2023 18:54

Insight-ը ձեռք է բերել Google Cloud-ի՝ վեց անգամ տարվա լավագույն գործընկեր ճանաչված SADA-ն

Լուծումների գլոբալ ինտեգրատոր Insight Enterprises-ը (NASDAQ:NSIT), որը թվային նորարարության միջոցով նպաստում է հաճախորդների հաջողությանը, հայտարարեց, որ ավարտել է ամպային բիզնեսի և տեխնոլոգիաների առաջատար խորհրդատու և Google Cloud-ի՝ վեց անգամ տարվա լավագույն գործընկեր ճանաչված SADA-ի ձեռքբերումը: Ձեռքբերումն առաջ է մղում Insight-ի ռազմավարությունը և ամրապնդում է նրա եզակի դիրքը՝ որպես բազմաբնույթ ամպային լուծումներ առաջարկող առաջատար ինտեգրատոր։ 

SADA-ն ամպային տիրույթում իր զգալի փորձով և մասշտաբով ընդլայնում է Insight-ի առաջարկները հաճախորդներին: Ձեռքբերումն ամրապնդում է Insight-ի դիրքը՝ որպես ամպային տվյալների, արհեստական բանականության, կիբերանվտանգության, խելացի լուծումների և ծառայությունների մատակարար աշխարհի առաջատար հիպերմասշտաբային էկոհամակարգերում՝ Microsoft Azure-ում, Google Cloud-ում և Amazon Web Services-ում (AWS):

«SADA-ի համագործակցությունը Google Cloud-ի հետ կբարելավի տարբեր ամպերում աշխատող հաճախորդներին սպասարկելու մեր կարողությունը և կարագացնի Գեներատիվ AI-ի պես լայն պահանջարկ ունեցող տեխնոլոգիաների ներդնելը։ Այս ձեռքբերումով մենք լուծումների առաջատար ինտեգրատոր դառնալու մեծ քայլ ենք անում, կենտրոնանալով շուկայի աճի ամենակարևոր հատվածների՝ ամպերի, տվյալների, AI-ի, կիբերանվտանգության և edge-ի վրա: Բացի դրանից, մեր պորտֆոլիոյին ավելանում են SADA-ի՝ Google Cloud-ից օգտվող հաճախորդները, ինչպես նաև Google Cloud-ի մասնագիտացված վաճառքի և տեխնիկական ռեսուրսները»,- նշել է Insight-ի Հյուսիսային Ամերիկայի նախագահ Դի Բըրգերը:

«Մենք Insight ենք բերում ինչպես Google Cloud էկոհամակարգի տեխնիկական և սպասարկման մեծ համբավ, այնպես էլ Google Cloud-ի լուծումների հետ աշխատելու մեծ փորձ: Insight-ի ռեսուրսները, հաճախորդների գլոբալ բազան և լայն տեխնոլոգիական գործընկերությունը մեզ հնարավորություն են տալիս ավելի արագ մուտք գործել նոր շուկաներ և ավելի շատ հաճախորդների ներկայացնել Google Cloud-ի հնարավորությունները»,- նշել է SADA-ի նախագահ և գործադիր տնօրեն Թոնի Սաֆոյանը։

Լինելով Google Cloud-ի առաջատար գործընկեր՝ SADA-ն ունի մեծ ինժեներական հնարավորություններ Google Cloud-ի ամբողջ փաթեթում և մասնագիտացած է Google Cloud-ի առաջնահերթ աշխատանքի վրա: SADA-ի ձեռքբերումը դիրքավորում է Insight-ին՝ բազմամպ համակարգում աշխատելու միտումներից շարունակել շահել ավելին, արագացնել Insight-ի առաջընթացը՝ ամպային ծառայություններն ու լուծումները զարգացնելու իր ռազմավարական նպատակների ճանապարհին:

Microsoft Azure-ի և AWS-ի հետ Insight-ի ունեցած փորձն ու մասշտաբը զուգորդվելով Google Cloud-ի՝ SADA-ի լայնածավալ գիտելիքների հետ, Insight-ը դարձնում են բազմամպ ծառայությունների համապարփակ մատակարար: Հիմնական տվյալները ներառում են.

  • Ձեռքբերման շնորհիվ Insight-ին է ավելանում Google Cloud էկոհամակարգում մասնագիտացած մոտ 850 մասնագետ՝ ընդհանուր թիմը հասցնելով ավելի քան 14,500-ի՝ 26 երկրներում հաճախորդներին սպասարկելու համար:
  • SADA-ն Google Cloud Premier գործընկեր է՝ 10 Google Cloud մասնագիտացումներով, ներառյալ անվտանգությունը, ենթակառուցվածքը, ամպային միգրացիան, տվյալների վերլուծությունը, հավելվածների մշակումը, տեղորոշման վերլուծությունը և մեքենայական ուսուցումը: 
  • Insight-ը բազմամիլիարդանոց համագործակցության պայմանագիր ունի Microsoft-ի հետ և հանդիսանում է 2023 թվականի Microsoft-ի լուծումների գնահատման տարվա լավագույն գործընկեր և Azure կառավարվող ծառայությունների փորձագետ-մատակարար (Azure Expert Managed Service Provider)։ Insight-ը արժանացել է Microsoft-ի տարվա լավագույն գործընկերներոջ ավելի քան 65 մրցանակի և ունի Microsoft-ի 22 մասնագիտացում:
  • Insight-ը AWS Advanced Tier Services-ի գործընկեր է չորս իրավասություններում (միգրացիա, Microsoft Workloads, DevOps և անվտանգություն): 

Insight Enterprises, Inc.-ը Fortune 500-ի գլոբալ լուծումների ինտեգրատոր է, որն օգնում է արագացնել փոխակերպումը՝ բացահայտելով մարդկանց և տեխնոլոգիաների ուժը: Մենք լուծումներ ենք նախագծում, կառուցում և կառավարում բարդ ՏՏ միջավայրերի համար: Թվային փոխակերպման մեր ծառայությունները ներառում են ամպային տիրույթը, տվյալները, արհեստական ​​բանականությունը, կիբերանվտանգությունը և intelligent edge-ի մեծ փորձը, որին ավելանում է 6000-ից ավելի տեխնոլոգիական գործընկերների հետ երկարատև համագործակցությունը: Արագ և արդյունավետ կերպով օպտիմալ լուծումներ առաջարկելով՝ մենք օգնում ենք մեր հաճախորդներին պարզեցնել ժամանակակից բիզնես գործընթացները՝ բարելավելով հաճախորդների սպասարկումն ու գործառնությունները, բարձրացնելով արդյունավետությունը և ապահովելով բիզնեսի աճը: Մենք ընդգրկված ենք Great Place to Work, Forbes World’s Best Employer և Fortune World’s Best Workplace վարկանիշներում: Իմացեք ավելին insight.com կայքում:

SADA-ն պրոֆեսիոնալ ծառայությունների շուկայի առաջատար է եւ Google Cloud-ի լուծումների մատակարար մրցանակակիր ընկերություն: 2000 թվականից սկսած՝ SADA-ի փորձագետների թիմը պատրաստակամորեն օգնում է առողջապահության, մեդիայի, ժամանցի, մանրածախ առևտրի, արտադրության եւ հանրային ոլորտի հաճախորդներին՝ լուծելու իրենց առջև ծառացած ամենաբարդ խնդիրները, որպեսզի նրանք կարողանան կենտրոնանալ իրենց նպատակների իրականացման վրա: Ունենալով վաճառքի եւ հաճախորդների աջակցության թիմեր Հյուսիսային Ամերիկայի, Հնդկաստանի և Հայաստանի գրասենյակներում՝ SADA-ն ամենուր մոտ է իր հաճախորդներին՝ իրենց թվային փոխակերպման ճանապարհին: SADA-ն Google Cloud-ի Տարվա գործընկեր է ճանաչվել 6 տարի անընդմեջ, ունի Google Cloud-ի 10 մասնագիտացում եւ հաճախորդներին սպասարկելու լավագույն փորձ։ SADA-ն 15 տարի շարունակ ընդգրկվել է Inc. ամսագրի ԱՄՆ ամենաարագ աճող 5000 մասնավոր ընկերությունների և 4 տարի անընդմեջ՝ Inc.-ի Ամերիկայի լավագույն աշխատատեղերի ցուցակներում: Իմացեք ավելին www.sada.com կայքում: