
Google Developer Group (GDG) Երևանյան համայնքը կազմակերպում է 10-րդ ամենամյա DevFest 2023 կոնֆերանսը
Google Developer Group (GDG Yerevan) Երևանյան համայնքը կազմակերպում է 10-րդ ամենամյա DevFest 2023 կոնֆերանսը, որը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին Holiday Inn Yerevan – Republic Square IHG հյուրանոցի Արտաշատ սրահում։
Հայաստանում GDG Yerevan համայնքը DevFest տեխնոլոգիական միջոցառումները կազմակերպում է սկսած 2012 թվականից: Այս տարի տեղի կունենա DevFest 10-րդ հոբելյանական միջոցառումը։
DevFest Armenia 2023-ը հերթական տեխնոլոգիական միջոցառում չէ, այն տեխնոլոգիական նորարարության, գիտելիքների փոխանակման և համայնքի կառուցման տասնամյակի կարևոր իրադարձություն է:
Միջոցառման շրջանանկներում ելույթներ կունենան բանախոսներ ինչպես տեղական ընկերություններից, այնպես էլ արտասահմանից հրավիրված հյուրեր, ովքեր
կներկայացնեն թեմաներ կապված Android-ի, տեղեկատվական տեխնոլոգիաների շուկաների, վիրտուալ և լրացված իրականության (AR & VR), Google Cloud հարթակի, Google Workspace-ի, Angular JS-ի և այլ տեխնոլոգիական ուղղվածությունների հետ։
Տեխնոլոգիաների հզորացման տասնամյակ
DevFest Armenia-ն վերջին 10 տարիների ընթացքում եղել է շարժիչ ուժ տեխնոլոգիական լանդշաֆտի ձևավորման գործում: Խոսքը միայն տեխնոլոգիայի մասին չէ. այն գիտելիքի, նորարարության և համագործակցության հիման վրա բարգավաճող համայնքի խթանման հարթակ է, որը հնարավորություն է տալիս մասնակիցներին կիսվել իրենց գաղափարներով, ստեղծել նոր ծանոթություններ և շփվել գաղափարակից մասնագետների հետ։
DevFest Armenia 2023 կոնֆերանսի մասնակցությունը անվճար է։ Մասնակիցների գրանցումը կշարունակվի մինչև 2023 թ․ հոկտեմբերի 20-ը։ Գրանցվելու համար մասնակիցները պետք է լրացնեն գրանցման ֆորման այստեղ։ Միջոցառման ժամանակացույցը և այլ մանրամասներ հասանելի են պաշտոնական կայքում՝ devfest.am:
Devfest միջոցառումներն ամբողջ աշխարհում խրախուսվում և հովանավորվում են Google ընկերության կողմից: 2023-ի հայաստանյան DevFest Միջոցառմանը աջակցում են նաև SADA, VOLO, Adobe Armenia, Ameriabank, EPAM Armenia ընկերությունները՝ որպես գլխավոր գործընկերներ։ Միջոցառման մեդիա գործընկերն է intech.am տեխնո-հարթակը։
Նախորդ տարիներին տեղի ունեցած DevFest Միջոցառումների մասին կարող եք ծանոթանալ այս էջերում՝ DevFest Armenia 2021, DevFest Armenia 2019, DevFest Armenia 2017
-
17:21 27/11/23Team Telecom Armenia-ի նոր սերնդի կապը Մեղրիի ու Իջևանի «Լոֆթ» կենտրոններում
-
12:27 21/11/23Լիցքավորի՛ր էլեկտրական մեքենադ Team Energy կայաններում, վճարի՛ր 50%-ը
-
12:31 02/11/23Team Telecom Armenia-ի` 8 մլրդ 240 մլն դրամի բաժնետոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվեցին
-
11:15 20/10/23Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն առաջին ուղղակի ներդրումն է կատարել Տելեկոմ Արմենիա ԲԲԸ բաժնետոմսերում
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
13:08 29/06/22Ucom. «Ղարաբաղ Տելեկոմի» ցանցում ռոումինգի սակագները վերականգնվում են
-
17:03 09/02/22Սիրո տոների առթիվ Ucom-ում գործում են զեղչեր մի շարք սարքավորումների վրա
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է
-
11:45 04/07/22Հայաստանի խոշոր հարկատու տեխնոլոգիական ընկերությունները. 2022թ. հունվար-մարտ