Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
#TalkAround. «Քվանտային թռիչք. բացահայտելով համակարգիչների ապագան»
30/06/2023 18:43

#TalkAround. «Քվանտային թռիչք. բացահայտելով համակարգիչների ապագան»

Հունիսի 29-ին BANA Angels-ը անցկացրեց հերթական #TalkAround միջոցառումը՝ «Քվանտային թռիչք. բացահայտելով համակարգիչների ապագան» խորագրով:

Միջոցառման առաջին մասում  BlueQubit-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Հրանտ Ղարիբյանը պատմեց քվանտային համակարգիչների վերջին զարգացումների մասին և ներկայացրեց ոլորտի առանցքային խաղացողների (PsiQuantum, IonQ) վերջին նորարարությունները։

Միջոցառման երկրորդ հատվածում կայացավ «Քվանտային թռիչք. բացահայտելով համակարգիչների ապագան» խորագիրը կրող թեմատիկ քննարկումը, որի շրջանակում Հրանտ Ղարիբյանը և ՀԱՀ-ի դասախոս Հակոբ Ավետիսյանը խոսեցին քվանտային համակարգիչների դարաշրջանի մարտահրավերների և հեռանկարների մասին, ինչպես նաև պատասխանեցին ներկաների հարցերին։

Միջոցաառումը տեղի կունեցավ The Factory ինովացիոն կենտրոնում։

Սա BANA Angels-ի թվով 8-րդ #TalkAround ձևաչափով քննարկումն էր։ #TalkAround-ի նպատակն է վերհանել և քննարկել տեխնոլոգիական էկոհամակարգի արդի խնդիրներն ու մարտահրավերները։