Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Հայերենով ձայնի սինթեզի ցուցադրությունը նոր՝ էլ ավելի առաջադեմ տեխնոլոգիայով
30/04/2023 20:00

Հայերենով ձայնի սինթեզի ցուցադրությունը նոր՝ էլ ավելի առաջադեմ տեխնոլոգիայով

Ընդամենը 0.9 վայրկյան է պահանջվում ստորև եղած տեսանյութի տեքստի (172 նիշ) ձայնավորման համար և այն էլ խոսքը գնում է մոտ 10 տարի առաջ արտադրված միջին հզորության համակարգչի մասին։

Փոքր՝ կոմպակտ, ճկուն և շատ որակյալ լուծում է, որը գալիս է զանգվածաբար աշխատելու բոլոր հնարավոր սարքերում Հայաստանի տարածքում։

Հաշվի առնելով անվտանգային գործոնը մենք այն չենք դնում բաց՝ հանրային տարածք։

Այս լուծումը հասանելի է լինելու անվճար ֆիզիկական անձանց համար, սակայն առանձին՝ հատուկ գաղտնիության պայմանագրով։

Այսպիսով մենք 3 տարվա ընթացքում կարողացանք բնականին մոտ արհեստական ձայնի մշակումը հասցնել համաշխարհային որակի, երբ գոյություն ուներ Google Translate-ի «ֆանտաստիկ» մետաղական՝ ականջ քերող ձայնը առանց պետական աջակցության և ֆինասների։

Հիմա Հայաստանը համաշխարհային առաջատարների շարքում է և այդպիսին էլ մնալու է։