
Տեղի ունեցավ ԱՏՁՄ արտահերթ համաժողովը
Դեկտեմբերի 2-ին տեղի ունեցավ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) արտահերթ համաժողովը: Համաժողովի ընթացքում քննարկվեցին ԱՏՁՄ անդամների կողմից առաջադրված մի շարք առանցքային հարցեր ԱՏՁՄ կանոնադրության և հետագա ծրագրերի վերաբերյալ։ Քվեարկությամբ ընդունվեցին կանոնադրական փոփոխություններ։ Անցկացվեցին ԱՏՁՄ նախագահի և վարչության արտահերթ ընտրություններ։
Բացման խոսքով հանդես եկան ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը և ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը՝ ողջունելով ներկաներին։
«ԱՏՁՄ անդամների թիվը վերջին ամիսներին հետևողականորեն աճում է, ինչի առիթով ձևավորվել է պահանջ՝ կրկին հանդիպելու ամբողջական կազմով ու քննարկելու օրակարգային և ռազմավարական մի շարք հարցեր։ Որպես Հայաստանում խոշորագույն տեխնոլոգիական միություն՝ մենք նախընտրում ենք օպերատիվ կերպով արձագանքել բոլոր ներքին ազդակներին և առաջարկել արդյունավետ լուծումներ», – նշեց Ալեքսանդր Եսայանը։
Համաժողովին ընտրված ԱՏՁՄ նախագահը և վարչության անդամներն ավանդաբար` մինչև հաջորդ համաժողովը, միության աշխատակազմի հետ կյանքի կկոչեն անդամների շահերի պաշտպանության և ռազմավարական նախագծերի արդյունավետ ու հետևողական իրագործման առաքելությունը։
«ԱՏՁՄ շուրջ 130 անդամ ընկերությունները և աշխատակազմն արդյունավետ կերպով համագործակցում են՝ մեր ռազմավարական նախագծերի հարիր իրագործման համար։ Վերջին իրադարձությունները, կապված դրամի արժևորման ու համայնքի կողմից արտահայտված բողոքի արդյունքների հետ, ևս մեկ անգամ եկան հավաստելու, թե որքան ազդեցիկ և ուժեղ կարող է լինել համայնքի ձայնը, երբ այն միասնական է»,- նշեց ԱՏՁՄ գործադիր տնօրենը։
Համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Միության նախագահի ընտրությունը։ Առաջադրված էին վարչության երկարամյա ներկայացուցիչներ Ալեքսանդր Եսայանի, Արման Պողոսյանի և Գևորգ Սաֆարյանի թեկնածությունները։ Ձայների մեծամասնությամբ ԱՏՁՄ նախագահ ընտրվեց Ալեքսանդր Եսայանը:
ԱՏՁՄ վարչության անդամներ ընտրվեցին Արտավազդ Մինասյանը (Krisp LLC), Արման Պողոսյանը (Instigate CJSC), Գևորգ Սաֆարյանը (Limetech LLC), Խաչիկ Նազարյանը (VMware LLC), Մանուկ Հերգնյանը (Granatus Ventures CJSC), Արտակ Չոփուրյանը (Instigate Mobile CJSC), Սաթենիկ Մնացականյանը (Leviathan CJSC), Նարեկ Վարդանյանը (TCF LLC), Արսեն Բաղդասարյանը (DataArt․AM LLC), Արման Աթոյանը (X-Tech LLC): Վերստուգողներ ընտրվեցին Աշոտ Ալիխանյանը (Anania Shirakatsy Armenian National Lyceum) և Սոֆի Մեհրաբյանը (Macadamian AR CJSC):
Հիշեցնենք, որ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը Հայաստանի ամենամեծ ոլորտային բիզնես միությունն է, որն այս պահին միավորում է առաջատար տեխնոլոգիաների ոլորտի շուրջ 130 ընկերությունների և ոլորտում ընդգրկված շուրջ 15000 մասնագետների համայնք։ Միությունն իրականացնում Է ոլորտի կազմակերպությունների շահերի պաշտպանությանն ուղղված գործունեություն, տարեկան անցկացնում է տասնյակից ավել ոլորտային նախագծեր, այդ թվում՝ հիմնադրել և զարգացնում է «Արմաթ» ազգային կրթական ծրագիրն ու տարածաշրջանի խոշորագույն «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսն ու համաժողովը։
-
17:36 17/12/21Beeline-ի #ՇԵՅՔԸ վերադառնում է ամանորյա նվերների շքերթով
-
19:49 24/11/21Team Telecom Armenia-ն նախատեսում է հանդես գալ բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխման առաջարկով (IPO)
-
12:10 30/10/21«Թիմը» DigiTec-ում ներկայացնում է IT աշխարհի ամենահետաքրքիր ձեռքբերումները և ընկերության առաջադեմ ծառայությունները
-
22:07 22/10/21Team Telecom Armenia-ն դարձավ SSSholidays-ի գլխավոր հովանավոր
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
13:08 29/06/22Ucom. «Ղարաբաղ Տելեկոմի» ցանցում ռոումինգի սակագները վերականգնվում են
-
17:03 09/02/22Սիրո տոների առթիվ Ucom-ում գործում են զեղչեր մի շարք սարքավորումների վրա
-
17:19 15/10/21Ucom-ում պաշտոնապես մեկնարկել է iPhone 13-ի վաճառքը
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
11:45 04/07/22Հայաստանի խոշոր հարկատու տեխնոլոգիական ընկերությունները. 2022թ. հունվար-մարտ
-
11:10 05/10/21ռեԱրմենիա. Միասնական տեխնոլոգիական հարթակ՝ խնդիրներ բարձրաձայնելու, լուծումներ գտնելու և իրագործելու համար
-
16:04 27/08/21Picsart-ը ներգրավեց 130 մլն դոլար, հայկական «ստարտափն» այժմ գնահատվում է 1 մլրդ դոլարից ավել
-
18:58 26/04/21Հայաստանի խոշոր հարկատու տեխնոլոգիական ընկերությունները. 2021թ. հունվար-մարտ