Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Granatus Ventures-ը` Եվրասիական տարածաշրջանի «լավագույն վենչուրային ընկերություն»
14/10/2022 12:15

Granatus Ventures-ը` Եվրասիական տարածաշրջանի «լավագույն վենչուրային ընկերություն»

Granatus Ventures-ը Global Startup Awards-ի շրջանակում պաշտոնապես դարձել է  լավագույն VC անվանակարգի հաղթողը Եվրասիական տարածաշրջանում:

Հայկական ընկերությունը հավակնում է մարտին Դանիայում նվաճել Grand Finale-ի գլխավոր մրցանակը:

Հիշեցնենք՝ այս վենչուրային հիմնադրամը հիմնադրվել է 2013-ին: Հիմնադրամի գործունեության գլխավոր ուղղությունն է կատարել ներդրումներ տեխնոլոգիական և ինովացիոն ընկերություններում, որոնք արդյունավետ գործում են ինչպես առաջատար` ՏՀՏ (Ծրագրային ապահովում, ինտերնետ, թվային մեդիա, մոբայլ տեխնոլոգիաներ), ճարտարագիտության (սարքավորումներ, ծրագրային ապահովում և էլեկտրոնիկա), մաքուր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում:

Հիմնադրամը կատարում է ներդրումներ այն նորաստեղծ ընկերություններում, որոնք իրենց հիմնական գործունեությունն իրականացնում են Հայաստանում: