Հունիս, 2022
June 2022
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
CodeSignal ընկերությունը՝ BarCamp միջոցառման ոսկե հովանավոր
08/06/2022 17:28

CodeSignal ընկերությունը՝ BarCamp միջոցառման ոսկե հովանավոր

CodeSignal ընկերությունը այս տարի ՏՏ և մեդիա ամենասպասված միջոցառումներից մեկի՝ BarCamp Yerevan-ի ոսկե հովանավորն է։ Հունիսի 18-19 կայանալիք միջոցառմանը ընկերության խոսնակները հանդես են գալու ոլորտային բարձրակարգ ներկայացումներով։ 

Ենթակառուցվածքների ինժեներ Արամ Դրամբյանը ներկայացնելու է “Live Interview Architecture on AWS” թեման, ծրագրային ապահովման ավագ ինժեներ/ տեխնիկական ղեկավար Ռուբեն Աշուղյանը ներկայացնելու է “Harry Potter and Remote Code Execution” հետաքրքիր անվանումով թեման, իսկ ինժեներական ղեկավար Ալբերտ Սահակյանը ներկայացնելու է “Building Advanced Online IDE” թեման։ 

BarCamp-ին ներկա է գտնվելու  նաև Սիլիկոնյան հովտից այս օրերին Հայաստան եկած CodeSignal ընկերության  համահիմնադիր և գլխավոր տնօրեն Տիգրան Սլոյանը, ով միջոցառման ընթացքում “Fireside chat” ֆորմատով զրույց է ունենալու մասնակիցների հետ։

Հիշեցնենք, որ միջոցառումը տեղի է ունենալու հուլիսի 18-19-ին Ամերիկյան Համալսարանում, գրանցման համար կարող եք անցնել www.barcamp.am հղումով։

Հայ հիմնադիրների կողմից ստեղծված CodeSignal ստարտափը տրամադրում է տարբեր գործիքներ, որոնք օգնում են տեխնիկական հարցազրույցներ անցկացնել և ավտոմատ կերպով գնահատել աշխատանքի դիմորդների կարողությունները, ինչի շնորհիվ մարդիկ  աշխատանքի են ընդունվում ոչ թե իրենց CV-ի հիման վրա, այլ գիտելիքների և հմտությունների։ CodeSignal-ի լուծումներին վստահում են այնպիսի նորարարական տեխնոլոգիական ընկերություններ, ֆինանսական հաստատություններ և խոշոր ձեռնարկություններ, ինչպիսիք են Uber, Netflix, Zoom, Meta, Pinterest, Dropbox, Visa և Capital One. 2021թ.-ին CodeSignal-ը ներառվել է The Silicon Review-ի տարվա լավագույն 50 գործատուների ցուցակում։ CodeSignal-ն ամփոփեց նախորդ տարին կազմակերպության համար կարևորագույն ձեռքբերումներով. series B $25 միլիոն ֆինանսավորում ստանալուց ընդամենը 10 ամիս անց ընկերությունն ստացավ series C $50 միլիոն ներդրում: